Feeds:
Posts
Comments

Արմեն Բուդաղյան (նախագծի ղեկավար), Յուրի Սարգսյան (փորձագետ), Նվարդ Մանասյան (վերլուծաբան), Մարի Սանթուրջյան (խմբագիր). Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, 2012. Զեկույցը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Բոլոնիայի գործընթացի հիմնական արդյունքները և նոր տասնամյակի ուղենիշները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, երկրորդ մասում ի մի են բերված գործընթացի իրականացման հիմնական արդյունքները և բացթողումները ՀՀ պետական բուհերում, իսկ երրորդ մասում նախանշված են ռազմավարական ուղենիշներ Հայաստանում Բոլոնիայի գործընթացի հետագա զարգացման համար: Զեկույցի նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրթական բարեփոխումների իրականացմանը Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Ներբեռնել այստեղից (հայերեն տարբերակ)

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆ
«Դասընթացի պատրաստման և իրականացման տեխնոլոգիաներ» տեսագործնական դասընթացԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը, Լրացուցիչ և շարունակական կրթության և Որակի ապահովման կենտրոնների հետ համատեղ իրականացրեց դասախոսների համար մշակված տեսագործնական դասընթացը, որի նպատակն էր ծանոթացնել նոր հարացույցում կրթության բովանդակության փոխանցման առկա շրջանակները, դրանց համար հնարավոր միջավայրերի, ձևաթղթերի ու գործիքների գործադրմամբ: Ստորև ներկայացված են դասընթացի ընթացքում ներկայացված թեմաներն ու նյութերը:
9.30-10.00 Գրանցում

Հունվար 23, 2012

 

10.00-11:00

Հունվար 24, 2012

Դասընթացի մշակման փուլերըՕրինակելի ձև

10.00-10.45  Կրթության զարգացման ընդհանուր միտումներ
10.45-11.30 Գնահատման փիլիսոփայություն 11.00 -12.30 Վերջնաարդյունքների սահմանում և ձևակերպում
11.30-12.00 Ընդմիջում 12.30-13.30 Ընդմիջում
12.00-13.30 Բլումի տաքսոնոմիա 13.30 -14.30 Մեթոդների կապակցումը վերջնարդյունքներին
13.30-14.3014.30-16։00 ԸնդմիջումՄեթոդներ և վերջնաարդյունքներ 14.30-16։00 Դասընթացի գնահատում
16.00-16:30 Ամփոփում

Լիսաբոն, 06-07 հոկտեմբերի, 2011թ.-Եվրոպական մայրաքաղաքների համալսարանական ցանցի նախաձեռնությամբ Լիսաբոնում կկայանա Բոլոնիայի և Տեմպուսի փորձագետների համաժողովը նվիրված Կրթության Եվրոպական տարածքում Միջազգայնացման միջոցով Որակի Բարելավման գործընթացներին ու մարտահրավերներին: Համաժողովի ընթացքում հանդես կգան Սամվել Կարաբեկյանը և Սասուն Մելիքյանը` ներկայացնելով ՀՀ բուհերում միջազգայնացման արդի խնդիրները և առկա իրավիճակը: Տեսանյութը ներկայացվում է ստորև` http://prezi.com/zk6e-mnfwtqy/i-n-t-e-r-n-a-t-i-o-n-a-l-i-z-a-t-i-o-n-in-a-r-m-e-n-i-a-bologna-process-related-reforms-at-national-institutional-and-program-level/

Աշխատանքային խմբերից մեկի աշխատանքը կվարի Նվարդ Մանասյանը, որտեղ կքննարկվեն շարժունության ու բուհերի միջազգայնացման հարցերը ուսանողների տեսանկյամբ: Բաց քննարկման ընթացքում տեսապատկերներով հիմնախնդիրների մասին կխոսի նաև Նվարդ Մանասյանը: Տեսանյութը ներկայացվում է ստորև`

http://prezi.com/nvsekah31-_z/armenia-eye-on-internationalisation-through-mobility/

Սեպտեմբերի 26-ին Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի անդամներ Սամվել Կարաբեկյանն ու Նվարդ Մանասյանը հանդիպեցին Հյուսիսային Համալսարանի դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ադմինիստրատիվ անձնակազմի հետ: Ներկաներին տրամադրվեց Ուսանողամետ դասավանդման մեթոդական ձեռնարկը, ապա պարոն Կարաբեկյանը խոսեց այդ մոտեցման սկզբունքների և նպատակների մասին:

Ք. Երևան, ԵՊԼՀ, 13 սեպտեմբերի, 2011թ. – http://prezi.com/olqb3p3gwtzm/presentation/

2011 թվականի սեպտեմբերի 13-ին ՏԵՄՊՈՒՍ-ի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ԵՊԼՀ շարունակական կրթության և որակի ապահովման կենտրոնները ԵՊԼՀ սյունազարդ դահլիճում կկազմակերպեն սեմինար նվիրված Ուսանողամետ կրթական գործընթացների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ծրագրերին, մասնավորապես ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում մասնակցության առանձնահատկություններին, սկսած նախագծումից մինչև իրականացում: Հանդիպման հիմնական բանախոսներ կհանդիսանան Լունդի համալսարանի աշխատակիցներ Էվա Էրիկսոնն ու Բոել Բիլգրենը: Վերջիններիս համառոտ ինքնակենսագրականները ներկայացված են ստորև: Բացի այդ, ելույթով հանդես կգա Տեմպուսի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ շարունակական կրթության կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս և ուսանողամետ կրթության մեթոդական ձեռնարկի համահեղինակ Սամվել Կարաբեկյանը: Վերջապես,  Տեմպուսի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Նվարդ Մանասյանը ներկաներին կներկայացնի որակի ապահովմանը վերաբերող օգտակար հայալեզու նյութերի առցանց որոնման հնարավորությունները և կայքէջերի առկայությունը:
Էվա Էրիկսոն, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս,
Լունդի համալսարան

Էվա Էրիկսոնը բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացների երկարատև փորձ ունի: Նա մշակել է դասընթացներ և դասավանդել իսպաներենով և անգրելենով, մասնակցել տարբեր համագործակցության ծրագրերին, անդամակցում է տարբեր ցանցերին: Վերջին 30 տարիների ընթացքում նա ներգրավված է եղել համաեվրոպական ծրագրերով ֆինանսավորվող կրթական ու հետազոտական նախագծերում, իսկ վերջին 5 տարիների ընթացքում իր հետաքրքրության շրջանակներում համագործակցության տեսանկյունից
ներառվել են նաև Մերձավոր Արևելքի երկրները: Տիկին Էրիկսոնը դասավանդում է կրթական, մշակութային և հաղորդակցական թեմաներով, մասնավորապես հետաքրքրված է միջմշակութային և տարբեր համատեքստերում առանձնահատկություններով: Բացի այդ նաև իր հետազոտական աշխատանքներում հետաքրքրված է ժամանակակից հասարակություններում կրթական գործընթացների առանձնահատկություններով, նոր գիտելիքի, ընկալման, հմտությունների ու ձեռնահասությունների ձևավորմամբ և դրանց
ներկառուցմամբ բուհական համակարգի կրթական ծրագրերում:

Բոել Բիլգրեն,

Լունդի համալսարանի գլխավոր խորհրդական

1991 թվականին տիկին Բիլգրենը միացավ Լունդի համալսարանի անձնակազմին` նպատակ ունենալով աջակցել բուհին մշակելու զարգացման քաղաքականություններ, ռազմավարություններ և նախապատրաստել միջազգայնացման ենթակառուցվածքը, որպեսզի համալսարանը կարողանա պատշաճ պատրաստված լինել Էրազմուս և Տեմպուս ծրագրերին: Իր պատասխանատվությունների շարքում կարևոր տեղ էր զբաղեցնում Տեմպուսի ծրագրերի համակարգումը: 1995-2011թթ-ին նա Տեմպուսի փորձագիտական խմբի անդամ էր:  Մասնակցել է Տեմպուսի 15 ծրագրերում, որոնք վերաբերում էին համալսարանական կառավարմանը և միջազգայնացմանը, ինչպես նաև հանդես է եկել որպես Տեմպուսի ծրագրերի գնահատող փորձագետ Հյուսիսային Եվրոպայի ու Բալթյան երկրների համար: Նա 100-ից ավելի Տեմպուսի ծրագրերում հանդես է եկել որպես խորհրդատու:

Ուսանողամետ կրթական գործընթաց

Սկիզբ Ավարտ Ելույթի թեման Զեկուցաբեր Կազմակերպություն

13:00

13:20

Ուսանողամետ ուսումնառության փոկապակցվածությունը ուսանողների շարժունակության և զբաղվունակության հետ Էվա Էրիկսոն Լունդի համալսարան, Շվեդիա

13:20

13:40

Հարց և պատասխան

13:40

14:00

Ուսանողամետ դասընթացի առավելությունները Սամվել Կարաբեկյան ԵՊԼՀ, Հայաստան

14:00

14:20

Հարց և պատասխան

14:20

14:35

ՏԵՄՊՈՒՍ-ի ինստիտուցիոնալ ազդեցությունը Բոել Բիլգրեն Լունդի համալսարան, Շվեդիա

14:35

14:50

Հարց և պատասխան

14:50

15:00

Գործող օգտակար վեբկայքերի ներկայացում Նվարդ Մանասյան ԵՊԼՀ, Հայաստան

Վերջերս, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ Եվրոպական մայրաքաղաքների համալսարանական ցանցի հերթական սեմինարը, որը նվիրված էր բուհական կրթական ծրագրերի արդիականացմանը: Առավել մանրամասն սեմինարի ծրագրին և ներկայացված նյութերին ծանոթանալու նպատակով, դուք կարող եք այցելել հետևյալ կայքէջը` http://oslo2011.bolognaexperts.net/programme

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ Ուսանողների եվրոպական ընկերակցության ներկայացուցիչ Ալան Պալը, ով խոսեց ուսանողակենտրոն կրթական համակարգի գործիքակազմի մասին: Ելույթը ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը`

 

Բաթում, Վրաստան – Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցի: Հունիսի 18, երեկոյան 16:30: 8 փոքրիկներ ուշադիր լսում են խաչից կախված գրատախտակին բառեր գրող, զուգահեռաբար ռուսերեն բացատրություններով դրանք հասանելի դարձնող ուսուցչին: Այդ ամենին մասնակցում են նաև ծնողները: Եկեղեցին մի քանի ժամով վերածվել է հայկական դասարանի: Փորձում եմ լուսանկարել, բայց տեսախցիկս չի ենթարկվում՝ կարծես հուզված թրթռում է: Կրկնում են ղ-խ-ի, դ-թ-ի, գ-ք-ի ուղղագրությունը: Դրան զուգահեռ սովորում են հայկական տեղանուններ և վերհիշում հանձնարարված բառերը՝ կատու, տուն, մկրատ և այլն: Ծնողները իբրև թե հուշարարություն են անում, փորձելով փրկել իրենց փոքրիկներին, սակայն իրենք էլ խանդավառված վերհիշում են անցած բառերը: Հայերեն սովորելու ցանկությունն ու ձգտումը մեծ է: Կրթական տեսանկյունից այս ամենին նայողի համար հուզականությունից զատ նաև պարզ են դառնում հայկական գաղթօջախների ահռելի կարիքները, որոնք միայն եկեղեցին հոգալ չի կարող: Այստեղ մեծ դերակատարություն կարող են ստանձնել համալսարանները: Ցկյանս կրթության տեսանկյունից այս ամենին նայելիս, նոր հեռարնկարներն են բացվում, իսկ մոտեցումներն էլ համապատասխանաբար փոխվում են:

Դասից հետո մոտենում եմ ուսուցչուհուն և խնդրում, որպեսզի խոսի առկա խնդիրների ու կարիքների մասին: Պարզվում է, որ մինչ օրս միայն Մայր Աթոռն ու ՀՀ Սփյուռքի նախարարությունն են ինչ-որ առումով աջակցել հայկական դասարաններին: Համայնքը հիմնականում ռուսալեզու է և ոչինչ չգիտի սեփական պատմության մասին: Հայկական դասարան հաճախող 50 երեխաներից միայն 3-ի տանն է հայերեն լեզուն գործածվում: Ուսուցիչը խոստովանում է, որ ուսուցիչները ռուսերեն ինքնուսույցի կարիք ունեն, որպեսզի կարողանան ավելի լավ հաղորդակցվել փոքրիկների հետ: Նշում է եռալեզու բառարանի անհրաժեշտության մասին, չէ որ ռուսերենն այս դեպքում հայալեզվու մտածողության շքամուտքն է և այն իսկապես պիտի հարուստ ու շքեղ լինի: Մտովի պատկերացնում եմ, որ Հայաստանի համալսարանները, մասնավորապես հայագիտության ու ռուսերենի ամբիոնները կարող են համատեղ ջանքերով (իհարկե համալսարանական ու պետական վարչակազմի աջակցությամբ) մշակել երկլեզու ձեռնարկներ (այս բիլինգվալ կրթությունն է, որի մասին խոսում ենք, բայց հաճախ դրա կիրառման համար ընտրում սխալ վայրեր ու մեթոդներ), որոնք նաև հաշվի կառնեն տվյալ համայնքի առանձնահատկությունները (տեղանք, համայնքի պամտություն, բարբառային տարբերություններ, ծիսական առանձնահատկություններ, անձնանուններ և այլն), աստիճանաբար ձևավորել եռալեզու էլեկտրոնային բառարան, որը Հայաստանից դուրս գտնվողներին թույլ կտա, թե տանը, թե դպրոցում կիրառել այն ու արագացնել լեզվի յուրացման ընթացքը:

Բարեբախտաբար այս դեպքում ուսուցչուհին մանկավարժի որակավորում ուներ՝ ավարտել էր մանկավարժական համալսարանը և կարող էր մատնանշել մի շարք մեթոդական խնդիրներ: Ուսուցչի համար գործող տարրական դասարանների ձեռնարկը ադապտացված չէր, դասավանդման մեթոդները հաշվի չէին առնում այն փաստը, որ մանկավարժը այս դեպքում երեխային հայերենի հետ ծանոթացնում է միջնորդավորման՝ ռուսերենի գործածության միջոցով և այն բազում նոր խնդիրներ էր առաջացնում: Հարկավոր էր հաշվի առնել լեզուների շարահյուսական ու ուղղագրական տարբերությունները և կարողանալ դրանց փոխապակցման ու տարբերությունների համեմատական համադրության վրա ամրացնել հայերենի իմացությունը: Այս ամենից պարզ դարձավ, որ օրինակ մեր համալսարանները ու մասնավորապես նորից հայագիտության, ռուսերենի ու մանկավարժության ամբիոնները համատեղ կարող էին կարճատև դասընթացներ մշակել, որոնք նպատակ կունենային վերապատրաստելու և աջակցելու օտար ափերում հայերենի ջահը վառ պահողներին: Կարելի է էլեկտրոնային ինտերակտիվ միջավայրում մշակել ու տեղադրել բոլոր ձեռնարկները, որոնք քննարկումների ու հրացադրումների արդյունքում շարունակական բարելավման ընթացքի մեջ կլինեն: Դրանից զատ, հնարավոր է ինքնուսույցներ մշակել ու տեղադրել նման էլեկտրոնային միջավայրերում, որին զուգահեռ պարբերաբար կարելի է կազմակերպել սփյուռքի մանկավարժների վերապատրաստման ամառային դպրոցներ:

Վերջապես, կարելի է ՀԱՀ-ի փորձի հիման վրա հայերենի ուսուցման ինտենսիվ դասընթացներ մշակել, որոնք ՀՀ համալսարանների հումանիտար բաժիններում ուսուցման ցանկություն ունեցող ու հայտ ներկայացրած օտարերկրացիների ու սփյուռքահայերի համար նախապայման կհանդիսանային բուհում ուսումնառությունը շարունակելու համար: Սա նաև մեկ այլ խնդիր կլուծեր՝ թույլ կտար համալսարաններին միջազգայնանալ առանց վտանգելու հայերենի գոյությունը: Ավելին, այն իսկապես կգործադրեր ՀՀ Անկախության Հռչակագրում ամրագրված ու բոլորիս հանձնառությունը դարձած հետևյալ ձևակերպումը. “Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

ՆՄ

Նվարդ Մանասյանը և Սամվել Կարաբեկյանը Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում մասնակցեցին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերները» հետազոտության արդյունքների քննարկմանը։ Կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի և վերլուծաբան Գոհար Մալումյանի ելույթները նվիրված էին Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացմանը մրցունակության ընդհանուր համատեքստում։ Կարծիքների՝ ծավալված փոխանակման ընթացքում Ս.Կարաբեկյանն ու Ն.Մանասյանը անդրադարձան զեկույցում ներկայացված հիմնախնդիրներին՝ մի շարք փորձագիտական գնահատականներ տալով թե՛ հարցադրումներին, թե՛ խնդիրների՝ զեկույցում առաջարկվող լուծումներին և զարգացման հնարավոր սցենարներին։

Կրթության ազգային ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» կազմակերպության ընդհանուր ժողովը։ Ժողովի ընթացքում լսվեց խորհրդի հաշվետվությունը, քննարկվեցին և ընդունվեցին կազմակերպության կանոնակարգում կատարված փոփոխությունները, հաստատվեց ռազմավարությունը։ Քննարկվեց նաև կազմակերպության կողմից հրատարակվող «Ցկյանս ուսումնառություն» հանդեսի ռազմավարության ու հեռանկարային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ Կազմակերպության խորհրդի նոր կազմում ընտրվեցին Լանա Կառլովան և Սամվել Կարաբեկյանը։

USAID ֆինանսավորմամբ և Ապագան քոնն է հ/կ իրագործմամբ ուսանողական սեմինարի ընթացքում Նվարդ Մանասյանը ելույթ է ունեցել Բոլոնիայի գործընթացի, որպես արդյունավետ կառավարմանը նպաստող շրջանակի մասին, մասնավորապես կանգ առնելով որակի ապահովման գործընթացների ու այդ միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ԵրՊԼՀ փորձի վրա:

ՏԵՄՊՈՒՍ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող ղեկավար տիկին Լանա Կարլովան Բերլինում ս.թ մարտի 28-29-ին կայացած համաժողովի ընթացքում ներկայացրեց Հայաստանում շարժունակության ներկայիս պատկերը: Համաժողովին ներկայացված համապատասխան իրավիճակային վերլուծության հետ կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջում տեղադրված նյութի միջոցով՝

http://eu.daad.de/imperia/md/content/eu/lllp/veranstaltungen/regionaltagungen2010/konferenz__im_balanced_mobility_m__rz_2011_karlova1_2.pdf

Agenda

  • Events on Mobility (Brussels UNICA-Berlin)
  • Tempus@20 celebration in Belgrade
  • Higher Education Day (HED)
  • Newsletter Publication
  • June Events:

-         6-7 June, Oslo. UNICA Seminar: “Modernization of Curricula and Student Centered Learning”

-         14-18 June, Batumi. Regional Tempus-DVV International Seminar: “University Lifelong Learning”

Minute

On April 9, 2011 a meeting took place between NTO Armenia Coordinator Lana Karlova and Higher Education Reform Experts in Armenia Armen Budaghyan, Samvel Karabekyan, Sasoun Melikyan and Alexander Hakobyan. AEGEE-Yerevan representatives, Erasmus Mundus Alumni Shushanik Khachatryan and Meri Dalaqyan joined the meeting later. It was the first meeting at NTO Armenia new building.

HERE-AM Alexander Hakobyan talked about Seminar for Bologna and Higher Education Reform Experts on Learning Mobility. During the seminar mainly different EU programs and statistic data were presented. The focus was on “Raising the attractiveness of higher education in Europe.”A new Bologna goal had been set up: by 2020 at least 20% of the European graduates should have a period of study or training abroad. In the framework of the seminar each participant took part in 3 workshops. HERE-AM Nvard Manasyan chaired one of the workshops.

Lana Karlova and HEREs discussed the ways of stimulating mobility in Armenian higher education system. Main student mobility obstacles in Armenia were defined:

  • Language proficiency (particularly English)
  • Poor management
  • Competent academic staff
  • Armenian Students’ involvement in different European educational programs
  • Dissemination of information
  • Scale of participants

Lana Karlova showed the PowerPoint presentation she had made in Berlin during a conference “From Imbalanced to Balanced Mobility in EHEA.”

Lana Karlova also presented Belgrade Conference, which celebrated the 20th Anniversary of the Tempus Programme. A particular attention was paid to “Overview of the Higher Education Systems in the Tempus Partner Countries: Eastern Europe” where the overviews of the higher education systems in Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, Moldova, Russian Federation and Ukraine were presented. In Trends and Challenges section of Higher Education System in Armenia “corruption” was mentioned as a challenge for an effective Higher Education System. However, no other country mentioned any sign of corruption in their overviews. This question was raised by Robert Sukiasyan and Arshak Harutyunyan in Belgrade. Thus, Lana Karlova and HEREs decided to have frequent meetings with ministerial representatives to discuss topics related with the mission of HEREs.

AEGEE-Yerevan representatives presented AEGEE-Yerevan and Higher Education Days Project. They discussed the draft agenda of “Higher Education Days,” which will take place in Yerevan on May 14, 2011. Lana Karlova, Samvel Karabekyan and Sasoun Melikyan agreed to give presentations on certain topics during the event, while Alexander Hakobyan offered his support for the dissemination of information among students.

The participants also agreed on the continuation of the Newsletter publications and on the editing of the existing materials, particularly Armenian version of Newsletter N 5, which needs to be revised and installed in the website.

At the end of the meeting events in June were discussed:

  • 6-7 June, Oslo, UNICA Seminar on “Modernization of Curricula and Student Centered Learning” – http://oslo2011.bolognaexperts.net/
  • 14-18 June, Batumi. Regional Tempus-DVV International Seminar on “University Lifelong Learning” – general introduction and three separate modules will be offered for participants: Andragogy, LLL courses at HEIs- challenges for administration, Designing and implementing LLL courses at HEIs – guidelines for academic staff. Themes for discussion include: How to choose target auditorium for LLL programmes?, Marketing of LLL programs, PR campaign for LLL programmes etc.

Those HEREs who wanted to take part in any of the above mentioned events were asked to prepare a short motivation.

Agenda

  • Questionnaire on Human Resource Management  
  • Meeting with Arevik Ohanyan, Academic Evaluation and Quality Assurance Center Coordinator
  • Warsaw Seminar
  • HERE Visibility: Website, Materials
  • IPSC, Analytical Review
  • UNICA Seminar in Oslo 
  • University LLL, 14-18 June, Batumi 
  • Seminars on Mobility, HERE’s follow up

Minute

On April 23, 2011 a meeting took place between NTO Armenia Coordinator Lana Karlova and Higher Education Reform Experts in Armenia Armen Budaghyan, Samvel Karabekyan, Sasoun Melikyan and Nvard Manasyan. Arevik Ohanyan, Academic Evaluation and Quality Assurance Center Coordinator, joined the meeting later.

The Executive Agency is launching a new Tempus study on the management of human resources in higher education in Partner Countries. The aim of the study is to investigate to what extent issues related to human resources have an influence on the successes and failures of reforms in higher education and to raise awareness on the main obstacles and their impact. The study will also look for examples of good practice and formulate policy recommendations on that basis. Accordingly, each partner country is sent a Questionnaire on Human Resource Management in Higher Education for completion. Lana Karlova and HEIs went through the questions of the Questionnaire and provided corresponding answers. The remaining questions were to be answered with the help of ministerial representatives.

Arevik Ohanyan gave the outline of the 2-day Seminar to be held in October, 2011. The Seminar will host up to 50 participants. The main discussion issues will include:

  • Learning outcomes in Teaching
  • Interactive Methods in Teaching
  • Evaluation and Assessment

The seminar would serve as a basis for the creation of a network. A target group of professors, lecturers, educators will be formed, and then the dissemination of the good practice will follow. Arevik Ohanyan also plans to organize the seminar annually and invite international experts to provide consultancy, give lectures, hold seminars, round table discussions etc. It is also planned to establish an “Education Club” which will systematize the network activities, foster dissemination of experience.

Lana Karlova and HEIs were asked to support the project by their participation. They could chair workshops, held discussions, make presentations etc.

Then Lana Karlova talked about Warsaw seminar to be held on July 6-7. The aim of the seminar is to introduce different European education programs. The group from Armenia, which will take part in the seminar, is nearly formed: Arevik Ohanyan, Academic Evaluation and Quality Assurance Center Coordinator, Mary Patvakanyan, International Relations Department Head at Academy of Fine Arts, Robert Khachatryan, Head of UNESCO Chair of Education Management and Planning at Yerevan State Linguistic University, and Khachik Gevorgyan, ARMACAD Director. Upon arrival the participants will start the dissemination of information among different networks and institutions.

HEIs and Lana Karlova discussed the newly created HERE-AM website (http://herearmenia.wordpress.com/). It was proposed to organize a presentation on the Website. Recommendations were also made on the Website content.

Lana Karlova also talked about ISPC survey, which gave statistics on Armenian higher education. The representatives of IPSC, headed by Hovhannes Grigoryan, don’t have the capacity to carry out analysis on the findings. HEREs were asked to carry out an analytical review. HEREs proposed first to look through the survey and then discuss their further steps and actions.

From 6-7 June, UNICA seminar on “Modernization of curricula and student centered learning” will be held in Oslo.  For the workshops, organized in the framework of the seminar, NTO-Armenia is to propose candidates taking responsibility as chairs or presenters. Thus, Samvel Karabekyan and Armen Budaghyan were asked to look through the following list of workshops and report back which ones they can chair:

  1. Different Approaches to Learning (and New Profiles of Learners)
  2. How to individualize Mass Teaching Programmes
  3. The Strategic Approach to Curriculum Modernization
  4. How to use Learning Outcomes in Teaching and Assessment, with the contribution of Declan Kennedy (University College Cork, Ireland)
  5. A practical Approach to Completing the Tuning Degree Profile, with the contribution of Jenneke Lokhoff (Nuffic, Netherlands)

From 14-18 June, Regional Tempus-DVV international seminar on “University Lifelong Learning” will be held in Batumi. Special workshops, to be organized for academic and administrative staff of HEIs and HERE, aim to enhance the role of HEIs as providers of adult education courses and programmes for wider audience. Participants from Armenia will present general situation in Armenia enumerating adult education courses and programmes that are in the process of implementation and which are being planned for implementation.

At the end of the meeting HEIs and Lana Karlova discussed Presentation – Discussion on Mobility planned to be held approximately at the end of May by Lana Karlova, Nvard Manasyan and Alexander Hakobyan.

ՏԵՄՊՈՒՍ-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ն. Մանասյանը Վանաձոր քաղաքի երիտասարդական բանկի (www.youthbank.am) անդամների ու կամավորների համար ներկայացրեց Եվրոպական արժեքների համատեքստում ընթացող Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունները և մասնավորապես շարժունակությունը՝ այն ներկայացնելով որպես հիմնական եվրոպական արժեքներից մեկը: Պատմական կարճ ակնարկից հետո ներկայացվեց Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում ԵԿՏ-ի տարբեր բուհերում ուսանելու հեռանկարները, ինչպես նաև համառոտ ներկայացվեցին www.tempus.am և http://herearmeia.wordpress.com կայքէջերը:

Սիբիու, Ռումինիա – Լուչիան Բլագայի համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՈ ՍԵՊԵՍ-ի համագործակցության արդյունքում կազմակերպված
“Կյանքը բուհն ավարտելուց հետո. Շրջանավարտների զբաղվածության և կրթական ծրագրերի շարունակական բարելավման համար իրականացվող շրջանավարտների հետազոտությունների միջոցով բուհերի որակի բարելավումը” համաժողովը ավարտեց իր աշխատանքները: Նախորդ երեք օրերի ընթացքում ներկայացվեցին այս ուղղությամբ տարբեր երկրներում իրականացված և ընթացքում գնտվող տարբեր հետազոտական և որակի կառավարման նախաձեռնությունները, որոնցից առանձնահատուկ հետաքրքրության արժանացան Ավստրալիայում մշակված կարողությունների /շրջանավարտների ձեռնահասությունների/ չափագրման խորքային գործիքը, Կասելի համալսարանի /Գերմանիա/ Բարձրագույն կրթության հետազոտությունների միջազգային կենտրոնի կատարած եվրոպական համեմատական ուսումնասիրության արդյունքները և մասնավորապես մեթոդաբանությունը: Համաձայնություն ձեռքբերվեց այս ցանցերի հետ համագործակցել հետագայում բարձրացնելու համար համալսարաններում ընթացքող կամ նախաձեռնվելիք շրջանավարտների
շարունակական գնահատման համակարգերը: Հայաստանին այս համաժողովին մասնակցում էին Բաց Հասարակության Հիմնադրամի հետազոտականա թոշակի շրջանակներում ֆինանսավորում ստացած և շրջանավարտների հետազոտությունները ԵՊՀ-ում ԵՊԼՀ-ում իրականացնող հետազոտական թիմը` Նվարդ Մանասյանը, Լիլիթ Շաքարյանը, Աննա Փոխսրարյանը: Բացի այդ ներկա էին ԵՊԼՀ պրոռեկտրորներ` Լ. Ֆլջյանը և Գ. Ավետիսյանը:

Համաժողովի նյութերի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջից`http://conferences.ulbsibiu.ro/unescocepes/en/

Սիբիու, Ռումինիա – Լուչիան Բլագայի համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՈ ՍԵՊԵՍ-ի համագործակցության արդյունքում կազմակերպված
“Կյանքը բուհն ավարտելուց հետո. Շրջանավարտների զբաղվածության և կրթական ծրագրերի շարունակական բարելավման համար իրականացվող շրջանավարտների հետազոտությունների միջոցով բուհերի որակի բարելավումը” համաժողովը ավարտեց իր աշխատանքները: Նախորդ երեք օրերի ընթացքում ներկայացվեցին այս ուղղությամբ տարբեր երկրներում իրականացված և ընթացքում գնտվող տարբեր հետազոտական և որակի կառավարման նախաձեռնությունները, որոնցից առանձնահատուկ հետաքրքրության արժանացան Ավստրալիայում մշակված կարողությունների /շրջանավարտների ձեռնահասությունների/ չափագրման խորքային գործիքը, որը հնարավորություն է տալիս գնահատել շրջանավարտների զբաղվունակության (employability) մակարդակը: Հետազոտական գործիքը ստեղծած մասնագետ հետազոտողի` Բեվերլի Օլիվերի հետ համաձայնության արդյունքում մենք ևս կարող ենք օգտագործել այս առաջարկվող համակարգը /մատրիցը/, որը դեռևս ձևավորման փուլում: ԵՊԼՀ-ում մյուս տարի իրականացվելիք գնահատման շրջանակներում Ն. Մանասյանը փորձարկելու է տրված ռուբրիկաներից մի քանիսը: Ցանկացողները կարող են ծանոթանալ այս մոտեցմանը հետևյալ հասցեով` http://tiny.cc/boliver

Ս.Բ.Կարաբեկյանը Հ.Մ.Քոչարյանի համահեղինակմամբ լույս են ընծայել ”Ինչպես պատրաստել և իրականացնել ուսանողամետ դասընթաց: Մեթոդական ուղենիշներ դասախոսների համար” ուղեկցույցը: Այն նկարագրում է ուսանողամետ (դեպի ուսանողների կրթական կարիքների բավարարումը շրջված) դասընթացի ուսումնական փաթեթի նախագծման և մշակման մեթոդաբանական մոտեցումները, այն վարելու հիմնական առանձնահատկությունները: Ներկայացվում է ուսանողամետ դասընթացի ուսումնական փաթեթի բաղկացուցիչ տարրերի բովանդակությունը: Տրվում է նաև ուսանողամետ դասընթացի մեկ օրինակ: Հասցեագրված է դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացներում ներգրավված մասնագետներին: Մանրամասնծ ծանոթանալու և փաստաթուղթը ներբեռնելու համար կարող եք այցելել հետևյալ կայքէջ:

Բլյումի տաքսոնոմիան դասակարգում է կրթական նպատակները կամ ավելի շուտ կրթական վերջնարդյունքները: Այն առաջարկվել է համանուն հեղինակի կողմից 1956 թվականին, նպատակ ունենալով բարելավելու առարկայական ծրագրերի և դրանց գնահատման, մասնավորապես քննությունների շուրջ դասավանդողների միջև փոխըմբռնումն ու հաղորդակցությունը:

Որակավորումների համաեվրոպական շրջանակը, ապա և դրա հիման վրա մշակվող ազգային շրջանակները պարտադրում են, որպեսզի կրթական հաստատությունները վերանայեն սեփական կրթական ծրագրերը, որտեղ հստակ կսահմանվեն տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքները, ինչն էլ կպարտադրի դրանց ներքո գործող առարկայական ծրագրերի կրթական վերջնարդյունքների վերանայումը: Հիմնական նպատակն այստեղ գիտելիքի ծավալի ու խորքայնության չափելիության ապահովումն է, որը այս մեթոդաբանությամբ թույլ է տալիս չեղարկել բոլոր վերացարկված սահմանումները: Վերացարկումները չենթարկվելով չափագրման դժվար գնահատելի են դարձնում գիտելիքի գնահատումը, սակայն այս դասակարգման միջոցով հնարավոր է նկարագրել ցանկացած առարկայական ծրագիր և դրան համակցված գնահատման համակարգը, որը առաջին հերթին պետք է դյուրըմբռնելի լինի ուսանողի համար:

Կրթական վերջնարդյունքների նկարագրության չափագրելիությունն ապահովող Բլյումի տաքսոնոմիան ունի հետևյալ կառուցվածքը, որտեղ դասախոսների կամ ուսումնական գործընթացի այլ պատասխանատուների համար պարզ ներկայացված է, թե ինչպես կարելի է խուսափել օգտագորլե այնպիսի բառեր, ինչպիսիք են օրինակ ընկալելը, գնահատելը, այլ դրանց փոխարեն հստակ սահմանել այդ վերացարկված սահմանումների առարկայական տարբերակները, որոնց չափագրումը խնդիրներ չի առաջացնում`

Բլումի
տաքսոնոմիական կառուցվածքը

     Նկարագրող
բառեր

Գնահատում

Գիտելիքի
մասին դատողություններ անել

Մեկնաբանել, հիմնավորել,

որոշել, քննադատել,

դատողություն անել, լուծել,

ռեյտինգավորել, արժևորել,

գնահատական տալ

Համադրում

Ստեղծել նոր
գաղափարներ կամ առարկաներ

Առաջադրել թեզ, կանխատեսել,

ստեղծել, արտադրել,

մոդիֆիկացնել, ընդլայնել,

նախագծել, ձևակերպել, մշակել,

կառուցել, համադրել

Վերլուծություն

Տեղեկատվությունը
մասերի բաժանել

Ուսումնասիրել, միավորել,

տարանջատել, դասակարգել,

հայտնաբերել, զննել, ուսումնասիրել,

տարբերակել, մասերի բաժանել,

ընդհանրացնել, համեմատել,

վերլուծել

Կիրառություն

Տեղեկատվությունը
գործածել, գործադրել, կիրառել

Փորձել, դիագրամ կառուցել,

կատարել, գրաֆիկներ կառուցել,

գործողությունների վերածել,

կառուցել, զեկուցել, կիրառել,

կիրառական համեմատություն անել,

կիրառությունից հետևություն անել,

տարրերը իրար հետ համադրել,

հարմարեցնել

Ընկալում

Տեղեկատվությունը
հասկանալ

Հանրագումարել, համեմատել,

փորձարկել, տարրական

զուգահեռներ տանել, ցուցադրել,

բացատրել, վերաձևակերպել,
քննարկել

Գիտելիք

Տեղեկատվությունը
գտնել կամ հիշել

Պատմել, ցուցադրել, թվարկել,

տեղադրել, կրկնել, սահմանել,

բացատրել, քննել, մտաբերել,

անվանել, ցույց տալ

Կրթական համակարգը որպես նպատակ սահմանում է բարձրակարգ մտածողության ձևավորումը, որը աստիճանաբար կառուցվում է ցածրակարգ մտածողության հենքի վրա: Այն կրթության տարբեր մակարդակներում տարբեր համադրությամբ կրթական ծրագրերի պահանջարկ ու անհրաժեշտություն է գոյացնում: Այդ անցումը Բլյումի դասակարգման մեջ տրված է հետևյալ կառուցվածքով`

Higher Oder
Thinking Skills

Բարձրակարգ մտածողություն

Սահմանում

Evaluation

Գնահատում

Արժեքի, օգտակարության համակարգված սահմանումը, չափորոշիչների կիրառությամբ կարևորության ու արժևորվածության աստիճանի որոշումը:

Synthesis

Համադրում

Պարզ բաղկացուցիչների ու տարրերի համադրումը: Ընդհանուրից կիրառական օրինակների դուրսբերումը: Թեզի և հակաթեզի համադրումը: Մեկնաբանելու նպատակով վերլուծվող տեղեկատվության համապատասխան համադրումը այլ տվյալների ու տեղեկատվության հետ:

Analysis

Վերլուծություն

Հետկառուցման ու բաղկացուցիչ տարրերի մասնաբաժանման միջոցով բնույթի, էության, ֆունկցիայի ուսումնասիրություն: Ապացուցված ճշմարտություներից դուրս բերել ապացույցը: Բովանդակության բաղկացուցիչ տարրերի առանձնացումը:

Application

Կիրառություն

Միջոցների կիրառություն որոշակի նպատակին հասնելու համար, կոնկրետ կիրառություն

Comprehension/ Understanding

Ընկալում /նկարագրել ու բացատրել/

Մտագործունեական /հոգեբանական/ գործընթաց է, որը վերաբերվում է վերացարկված կամ գոյական առարկային, ինչպես օրինակ անհատը, իրավիճակը, պատգամը, որի վերաբերյալ մարդը կարող է մտածել ու գործածելով համարժեք հասկացություններ կարող է առարկայի վերաբերյալ ձևավորվել համարժեք վերաբերմունք

Knowledge

Գիտելիք /հիշել, մտաբերել/

ա) փորձագիտություն, որը գոյացել է փորձառության ու կրթության միջոցով և տվյալ առարկայի տեսական ու գործնական ընկալումն է, բ) տվյալ ոլորտում կամ ընդհանրապես ճանաչելին ու գիտակցվածը; փաստեր ու տեղեկատվություն կամ գ) փաստի կամ իրավիճակի դիտարկմամբ պայմանավորված իմացություն

Lower Order Thinking Skills

Ցածրակարգ մտածողություն

  Տեքստը կազմեց Ն. Մանասյանը

Բաթում, Վրաստան – հունիսի 15-ից 20-ը Բաթումում TEMPUS և DVV International համատեղ կազմակերպեցին տարածաշրջանային սեմինար նվիրված ցկյանս համալսարանական կրթության հիմնախնդիրներին: Նպատակն էր քննարկել համալսարանական ցկյանս կրթության նպատակը, բովանդակությունը, շարունակական գործունեություն ծավալող կառույց ձևավորելու հնարավոր ուղիները, այդպիսի կրթական ծրագրերի ու դասընթացների մարքեթինգի հնարքները և մեթոդները, ինչպես նաև ծանոթանալ վերջին զարգացումներին Եվրոպական տարածքում: Սեմինարին մասնակցում էին ՏԵՄՊՈՒՍ-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետները, տարբեր տարածաշրջանային համալսարանների ներկայացուցիչները, եվրոպական փորձագետները: Հայաստանից սեմինարին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը: Սեմինարի ծրագիրն ու մասնակիցների ցանկը կցվում է (Սեմինարի ծրագիրը, աշխատանքային գրաֆիկը, մասնակցիների ցանկը):

Ծրագրով նախատեսված էր ներկայացնել ցկյանս կրթության առկա վիճակը տարածաշրջանի երեք երկրներում: Համապատասխանաբար ներկայացվեց ցկյանս կրթության համայնապատկերը Հայաստանում (ՑԿԿ), Վրաստանում (ՑԿԿ), Ադրբեջանում (ՑԿԿ): Բացի այդ սեմինարի ընթացքում ներկայացվեց Երևանի պետական լեզվաբանական համալսարանի փորձը: Ներկայացման մեջ զետեղված էին նախնական ինքնագնահատման արդյունքում տեղ գտած մարդկային ներուժի գնահատման արդյունքները և շարունակական կրթության նորաստեղծ հայեցակարգն ու կառուցվածքը (տես ԵրՊԼՀ ՑԿԿ):

Վերջապես, մասնակիցներին Եվրոպայում ցկյանս կրթության առկա վիճակի ու գործող կառույցների մասին ներկայացրեց Շարունակական կրթության եվրոպական ցանցի նախագահ Անդրեա Վաքսնեգերը (տես EUCEN ցկյանս կրթությունն Եվրոպայում): Հայաստանից սեմինարին մասնակցում էր նաև 168 ժամ օրաթերթի լրագրող Մարինե Մարտիրոսյանը, ով տիկին Վաքսենեգերի հետ զրույցի հիման վրա օրաթերթում հոդված էր գրել (տես 168 ժամում Վաքսենեգերի հարցազրույցը):

Follow

Get every new post delivered to your Inbox.