ՏԵՄՊՈՒՍ

Home » Առարկայական պահանջներ և քննություն

Առարկայական պահանջներ և քննություն

Քննություն` նախագծի ներկայացում

Նախագծող թիմը PPT ֆորմատում կներկայացնի սեփական փաթեթը,հիմնավորումներով և գնահատման գործիքակազմով ու դրա համար առկա տվյալներիգործածության անհրաժեշտությամբ:
Առարկայի պահանջները 1. Առաջադրանքներ. Հիմնականում ձեր կողմից գիտելիքի յուրացումը և ձեռնահասություններիձևավորումը կգնահատվի առաջադրանքների միջոցով, որոնք նկարագրված են դասապլանում:Առաջադրանքները պետք է դասախոսին հանձնվեն ժամանակին և պարտադիր վրան նշեն

կատարողի անուն, ազգանունը:

2. Քննություններ. Դուք քննության փոխարեն կներկայացնեք ձեր նախագիծը և այդ ներկայացման
որակից ու թիմային աշխատանքի հաջողված լինելուց կախված կլինի ձեր գնահատականը:

3. Ներկայություն. շատ կարևոր է, որ դուք դասերին ներկա գտնվեք, քանի որ վերջնական գնահատականի 5%-ը հիմնված է լինելու ներկայության վրա:

4. Մասնակցություն. Ներկայությունը բավարար չէ, դասերի ընթացքում դուք պետք է նաև իմաստալից և բովանդակային մասնակցություն ունենաք, որի արդյունքում գնահատականի մյուս  5%-ը կձևավորվի դրանով պայմանավորված:

%d bloggers like this: