ՏԵՄՊՈՒՍ

Home » Արմեն Բուդաղյան

Արմեն Բուդաղյան

Արմեն Բուդաղյան, Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի տեղակալ համալսարանի զարգացման և բարեփոխումների գծով, տեխնիկական գիտությունների թեկնածու,  ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան/ՀՊՃՀ) մեխանիկական ֆակուլտետը 1984թ-ին: Ասպի­­րանտական կրթությունը ստացել է Մոսկվայի Ավտոմոբիլա-ճանապարհային ինստիտու­տում` 1987-1989թ.թ.-ին: 1990-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հանդիսանում է Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի անդամ: (Ներբեռնել ինքնակենսագրականը Ռեզյումե)

Մասնագիտական փորձառությունը.

1991-1993 – ՀՊՃՀ տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկանի տեղակալ

1995թ.-ից – ՀՊՃՀ դոցենտ

1993-2005 – ՀՊՃՀ Ասպիրանտական դպրոցի տնօրենի տեղակալ

2005-2007 – ՀՊՃՀ պրոռեկտորի տեղակալ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի գծով

2007-ից – Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պրոռեկտորի տեղակալ համալսարանական զարգացման և բարեփոխումների գծով

2001 – Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) Բարձրագույն կրթության հետազոտությունների կենտ­րոնում անցել է որակավորման բարձրացման ծրագիր: Կատարել է ուսումնասիրություն` «Բարձրագույն կրթության վարչարարությունը և համալսարանական կառավարումը շուկայական տնտեսության պայմաններում» թեմայով

2001 – Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) Բարձրագույն կրթության կառավարման ինստիտու­տում անցել է կառավարման պրակտիկա

2004 – Համաշխարհային բանկի «Բարձրագույն կրթությունը և ինովացիոն համակարգերը Եվրո­պա­յում և Կենտրոնական Ասիայում» նախագծում հանդես է եկել որպես ազգային խորհրդա­տու/հետազոտող

2009 – Կառնեգի կորպորացիայի` Համալսարանների կառավարման աջակցման ծրագրի մասնա­կից է: Նեբրասկայի համալսարանի (Լինկոլն, ԱՄՆ) Կրթության կառավարման դեպարտա­մենտում կատարել է ուսումնասիրություն “Որակի ներքին ապահովումը ամերիկյան հա­մալ­­սա­րան­ներում” թեմայով

Ղեկավարել կամ հանդես է եկել որպես փորձագետ ԲՀԻՕՀ – Հայաստան, Համաշխարհային բանկի և Եվրահանձնաժողովի Տեմպուս ծրագրի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ միջազգային նախա­գծերում, որոնք նպատակաուղղված են Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ար­դիա­­կա­նացմանը:

%d bloggers like this: