ՏԵՄՊՈՒՍ

Home » Խորհրդատվություն » ԿՓԵՀ՝ գնահատման թերթիկ

ԿՓԵՀ՝ գնահատման թերթիկ

Շատ բուհեր յուրաքանչյուր կիսամյակի և ակադեմիական տարվա ավարտին ուսանողին են տրամադրում գնահատման թերթիկ (Trasncript of Records): Սա թե ուսանողի, թե հաստատության համար շատ կարևոր փաստաթուղթ է: Այն ապահովում է, որ ուսանողները ունեն իրենց առաջադիմության ընթացքի ամենաթարմ պատկերը, որտեղ ներառված են արդեին իսկ ուսանողի կողմից ծածկված կրթական բաղադրիչները, ԿՓԵՀ կրեդիտների քանակը և գնահատականները: Այն որ միայն առաջադիմության, այլ նաև փոխճանաչման կարևորագույն գործիքներից մեկն է: Շարժունակ ուսանողների դեպքում մայր բուհը հյուրընկալող բուհին է ուղարկում ուսանողի գնահատման թերթիկը, իսկ ուսանողի արտագնա ուսումնառության շրջանի ավարտին հյուրընկալող բուհը այդ նույն ուսանողի կողմից իրենց բուհում լրացրած կրեդիտներով առարկաներից առաջադիմությունը հավաստող գնահատման թերթիկը ուղարկում է տվյալ ուսանողի մայր բուհ: Քանի որ փոխճանաչման տեսանկյունից գնահատման թերթիկը շատ կարևոր փաստաթուղթ է, ապա ԵՀ-ը մշակել է գնահատման թերթիկի օրինակելի ձև, որը բուհերը կարող են ադապտացնել այդ թերթիկը, սակայն վերջիններս պետք է ապահովեն օրինակելի տարբերակում պահանջվող տեղեկատվության առկայությունը ադապտացված տարբերակում, ինչպես նաև հնարավորինս փորձեն պահպանել տարրերի հերթականությունը:

%d bloggers like this: