ՏԵՄՊՈՒՍ

Home » Խորհրդատվություն » ԿՓԵՀ՝ ուսումառության համաձայնագիր

ԿՓԵՀ՝ ուսումառության համաձայնագիր

Որպես կանոն բարձրագույն կրթական հաստատություններում ուսանողների գրանցումը ենթադրում է որոշակի երկկողմանի պարտավորությունների ստանձնում: ԿՓԵՀ ուսումառության համաձայնագիրը ի սկզբանե մշակվել էր շարժունակ ուսանողների համար, որպեսզի ապահովի երկկողմանի պարտավորությունների ստանձնումը մինչև տվյլա ուսանողի մեկնումն այլ կրթական հաստատություն: Ուսումնառության համաձայնագիրը պարունակում է առարկաների կամ մոդուլների կամ կրթական բաղադրիչների ցանկը /ներառյալ առարկաների կոդերն ու հատկացված կրեդիտները/, որը ուսանողը նախատեսում է ծածկել այլ բուհում ուսումնառության ընթացքում: ԿՓԵՀ ուսումնառության համաձայանգիրը որպես կանոն ունի կիսամյակային կամ տարեկան տևողություն և ստրոագրվում է ուսանողի, մայր բուհի և հյուրընկալող բուհի կողմից:

Ուսումնառության համաձայանագիրը գնահատման թերթիկի (Transcript of Records) հետ միասին նախատեսում է ապահովել ուսանողի ուսումնառության ամբողջական ճանաչումը մայր բուհ վերադառնալուց հետո: ԵՀ ԿՓԵՀ օգտագործողի ուղեցույցը առաջարկում է ուսումնառության համաձայնագրի օրինակելի ձև, որը տվյալ բուհը կարող է ադապտացնել՝ ապահովելով օրինակելի ձևում առկա հարցերի քանակն ու հնարավորինս չխախտեոլվ դրանց հաջորդականությունը:

%d bloggers like this: