ՏԵՄՊՈՒՍ

Home » Խորհրդատվություն » ԿՓԵՀ կրեդիտներ և ուսանողի ծանրաբեռնվածություն

ԿՓԵՀ կրեդիտներ և ուսանողի ծանրաբեռնվածություն

Սահմանում: Ծանրաբեռնվածությունը ցույց է տալիս, թե որքան ժամանակ է հարկավոր ուսանողին, որպեսզի ավարտի ակնկալվող ուսումնառության /կրթական/ արդյունքի հաղթահարման համար անհրաժեշտ բոլոր ուսումնառության գործընթացները /օրինակ՝ լսարանային աշխատանք, սեմինար, պրոեկտ, պրակտիկ աշխատանք, ինքնուրույն աշխատանք և քննություններ/:

Մինչ ուսանողի ծանրաբեռնվածության հաշվարկների իրականացումը անհրաժեշտ է սահմանել տվյալ կրթական ծրագրի ուսումնառության /կրթական/ արդյունքները (Learning Outcomes): Այս արդյունքները հիմք են հանդիսանում հետագայում ընտրելու համար պատշաճ կրթական միջոցառումներն ու ուսումնառության մեթոդները: Միայն այս ամենի հստակ ձևակերպման արդյունքում է հնարավոր ճշգրիտ հաշվարկել ուսանողի ծանրաբեռնվածությունը:

Ծանրաբեռնվածության հաշվարկը չպետք է հիմնված լինի կոնտակտային ժամերի վրա: Այն պետք է ներառել բոլոր կրթական գործընթացները, ներառյալ ինքնուրույն աշխատանքը, պրակտիկան ու քննություններին պատրաստվելուն հատկացված ժամանակը: Ծանրաբեռնվածության վերահաշվարկը շարունակական գործընթաց է, որը իրականացվում է պարբերաբար հաշվի առնելով ուսանողների կարծքիներն ու առարկայի գնահատման համար մշակված հարցաթերթիկները:

Կրեդիտների բաշխում և հաշվարկ

Կրթական ծրագրին կամ որակավորմանը հատկացվում է որոշակի քանակով կրեդիտներ, ինչը հաշվարկվում է այդ որակավորման համար սահմանված կրթական արդյունքների ապահովման համար անհրաժեշտ ծանրաբեռնվածության հաշվարկի հիման վրա:

Մեկ ակադեմիական տարվա համար հատկացվում է 60 ԿՓԵՀ կրեդիտ, համապատասխանաբար 30-ական կրեդիտներով յուրաքանչյուր կիսամյակի համար:

Յուրաքանչյուր ակադեմիական տարի կամ կիսամյակ բաժանվում է կրթական բաղադրիչների /կրթաբլոկների/: Կրթաբլոկը ամբողջական ու համապարփակ համակարգված կառուցվածք ունեցող կրթական գործընթաց է /օրինակ՝ առարկայախումբ (course unit), մոդուլ, սեմինար կամ պրակտիկա/: Յուրաքանչյուր բաղադրիչ պետք է ունենա հստակ նկարագրված կրթական արդյունքներ, որոնց կցված են դրանց չափման համար նախատեսված համարժեք գնահատման չափանիշներ ու մեթոդներ, սահմանված ծանրաբեռնվածություն և հատկացված կրեդիտներ:

Կրեդիտների բաշխումն ըստ կրթաբլոկների

 Որակավորումների ազգային հենքի կամ դրանց բացակայության դեպքում Համաեվրոպական հենքի հիման վրա մշակվող որակավորումների կրթական արդյունքների ձևակերպումից հետո, որպես առարկայական նկարագրերի մաշկման բաղկացուցիչ մաս նաև հաշվարկվում են անհրաժեշտ կերդիտները՝ հաշվի առնելով այդ արդյունքների հաղթահարման համար ուսանողի անհրաժեշտ ծանրաբեռնվածությունը: Որպես կանոն սա տվյալ բուհի ու նրա պրոֆեսորադասախոսկանա կազմի պատասխանատվության ներքո գնտվող գործառույթ է, սակայն որոշ դեպքերում կարող է սահմանվել ազգային օրենսդրությամբ:

Մինչ կրեդիտների հաշվարկը տվյալ որակավորմանը միտված կրթական ծրագիրը պետք է հստակ կազմի սեփկանա նկարագիրը և հստակ սահմանի կրթական արդյունքները: Խորհուրդ է տրվում ծրագրի նկարագիրը կազմել շահեկիցների հետ խորհրդակցելուց հետո:

Այնուհետև, արդեն իսկ մշակված ու բանակցված նկարագրի հենքի վրա պրոֆեսորադասախոսական կազմը ստանձնում է առարկայական նկարագրերի մշակման գործընթացը, որտեղ հստակ սահմանվում են այդ առարկայի շրջանակներում ակնկալվող կրթական արդյունքներն ու դրանց գնահատման չափանիշները: Որից հետո ակնկալվող նկարագրված արդյունքների ապահովման համար ուսումնառության մեթոդների հիման վրա հաշվարկվում է ուսանողի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ թույլ է տալիս հաշվարկել կրեդիտները:

Ըստ բուհի նախապատվության կարելի կրեդիտները բաշխել երկու տարբերակով՝

  1. Պրոֆեսորադասախոսական կազմը սահմանում և բանակցում է կրթական արդյունքները, նկարագրում է ուսումնառության գործընթացներն ու գնահատված /մոտարկված/ ծանրաբեռնվածությունը այդ գործընթացներն բարեհաջող ավարտելու համար, ապա այդ ծանրաբեռնվածության վերլուծության ու համադրման հիման վրա հաշվարկվում են կերդիտները: Այս մոտեցման արդյունքում կարող են ձևավորվել տարբեր կրեդիտներով կրթաբլոկներ /օրինակ՝ 3, 5, 8 և այլն/: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հիշել, որ ակադեմիական տարվա համար հատկացված 60 ԿՓԵՀ կրեդիտը պետք է մնա հաստատուն:
  2. Պրոֆեսորադասախոսկան կամ վարչական կազմը ի սկզբանե կարող է որոշել, որպեսզի ԿՓԵՀ կրեդիտները ստանդարտիզացվեն, օրինակ նախապես սահմանելով 5, 10 և/կամ 15 միավոր: Այս մոտեցման ժամանակ, հաճախ առարկայախմբերը անվանվում են մոդուլներ: Այս ստանդարտիզացված հաշվարկման պայմաններում պրոֆեսորադասախոսկան կազմը որոշում է հնարավոր ու ընդունելի կրթական արդյունքների ու ծանրաբեռնվածության ծավալը:

Խորհուրդ է տրվում շատ փոքր /օրինակ՝ 3 ԿՓԵՀ կրեդիտ/ կամ շատ մեծ մոդուլներ չսահմանել, քանի որ առաջին դեպքում կրթական ծրագիրը կլինի ֆրագմենտացված, իսկ երկրորդում՝ ոչ ճկուն, սահմանափակելով որևէ կրթական ծրագրում առաջարկվող տարբերակների առկայությունը:

ԿՓԵՀ-ում ծանրաբեռնվածության գնահատում

Ծանրաբեռնվածության հաշվարկի ժամանակ բուհը պետք է հաշվի առնի սահմանված ուսումնառության /կրթական/ արդյունքների հաղթահարման համար ուսանողից պահանջվող ընդհանուր ժամանակը: Ուսումնառության գործընթացները կարող են մեկ երկրից  մյուսը տարբերվել, սակայն ծանրաբեռնվածության հաշվարկի համար պետք է գումարել հետևյալ բաղադրիչները՝

  1. կրթաբլոկի/մոդուլի համար պահաջվող կոնտակտային ժամերի քանակը /շաբաթական կոնտակտային ժամերի քանակը * շաբաթների թվի վրա/
  2. կրթաբլոկը հաջողությամբ ավարտելու համար ինքնուրույն կամ խմբային աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակը /օրինակ՝ դասախոսությանը պատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը, դրնացի հետո նշումների ամփոփման համար անհրաժեշտ ժամանակը, սեմինար կամ լաբորատոր աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակը, անհրաժեշտ կրթական նյութի որոնման ու հավքման համար անհրաժեշտ ժամանակը, նյութերի հետ ծանոթացման համար անհրաժեշտ ժամանակը, կուրսային կամ այլ առաջադրանքների մշակման համար անհրաժեշտ ժամանակը և այլն/
  3. գնահատմանը նախապարտաստվելու համար անհրաժեշտ ժամանակը /օրինակ՝ քննություններին նախապատրաստվելը/
  4. պարտադիր պրակտիկայի համար անհրաժեշտ ժամանակը

Համեմատական ենթադրվող հաշվարկ

Եթե օրինակ ԱՄՆ կրթական համակարգում հաշվի են առնում կոնտակտային ժամերը և ըստ այդմ բաշխում կրեդիտները, ապա ԿՓԵՀ-ում դրանք նաև հաշվի են առնում արտալսարանային՝ ինքնուրույն ու խմբային աշխատանքները: Մինչ կրթական արդյունքների հիման վրա կրեդիտների վերահաշվարկի իրականացումը, կարելի է ԱՄՆ կրեդիտային համակարգի հետ անալոգիական վերլուծության հիմա վրա ասել, թե որքան ինքնուրույն աշխատանք ու ծանրաբեռնվածություն պետք է ունենա ուսանողը:

ԱՄՆ համակարգում բակալավրի աստիճանում հատկացվում է 120 կերդիտ, ԿՓԵՀ-ում առնվազն 180 կամ 240 կերդիտ:

Եթե ամերիկյան տարբերակում տարեկան հատկացվում է 30 կրեդիտ, ապա ԿՓԵՀ-ում՝ 60:

Եթե ամերիկյան տարբերակում հաշվում են կոնտակտային ժամերն ու ըստ այդմ հատկացում կրեդիտներ, օրինակ՝ 3 կրեդիտը նշանակում է 3 ժամ շաբաթական, ապա եվրոպական տարբերակում 30/60 հարաբերակցության անալոգիայով ստացվում է օրինակ 6, որը համարժեք է ամերիկյան 3-ին: Այստեղ մյուս 3 ժամ/շաբաթականը ուսանողի արտալսարանային ծանրաբեռնվածությունն է:

Օրինակ՝ եթե դասավանդվող առարկան՝ ՛անալիտիկ երկրաչափություն՛ ԿՓԵՀ 5 կամ 6 կրեդիտ է, ապա ինքնուրույն աշխատանքի համար ուսանողը շաբաթական պետք է ծախսի 2 կամ 3 ժամ: Եթե ուսանողը դրանից ավելի ժամանակ է ծախսում այդ առարկայի յուրացման համար, ապա առարկայական նկարագիրը պետք է վերանայվի և կերդիտներն էլ համապատասխանաբար պետք է վերահաշվարկվեն:

%d bloggers like this: