ՏԵՄՊՈՒՍ

Home » Խորհրդատվություն » ԿՓԵՀ տեղեկատվական փաթեթ

ԿՓԵՀ տեղեկատվական փաթեթ

ԿՓԵՀ հիմնական տեղեկատվական աղբյուր է հանդիսանում տեղեկատվական փաթեթը: Այն ծառայում է որպես ուղեցույց տվյալ բուհ հաճախող կամ հաճախել ցանկացող անձանց համար: Որևէ բուհ ինքն է որոշում, թե ինչպիսի կառուցվածք և ձևաչափ պետք է ունենա տեղեկատվական փաթեթը: Տեղեկատվական փաթեթը պետք է տեղադրված լինի բուհի կայքէջում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան իրենց հետաքրքրող հարցերին արագ և մատչելի պատասխաններ գտնել: Բացի կայքէջում հասանելի ու թափանցիկ լինելը, ԿՓԵՀ տեղեկատվական փաթեթը այնպես պետք է կազմված լինի, որպեսզի հասանելի ու մատչելի լինի /ձևակերպումների տեսանկյունից/ բոլոր օգտագործողների համար: Ուսանողների շարժունակության խթանման ու տվյալ բուհի միջազգայնացման համար խորհուրդ է տրվում տեղեկատվական փաթեթը կազմել ոչ միայն ազգային լեզվով, այլ նաև միջազգային լեզուներից առնվազն մեկով: Այլ բուհերի տեղեկատվական փաթեթների օրինակների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջի միջոցով՝ http://ec.europa.eu/education/lifelong-learning-policy/doc48_en.htm

ԿՓԵՀ տեղեկատվական փաթեթը մշակելիս խորհուրդ է տրվում հետևել Եվրոպական hանձնաժողովի կողմից հրատարակված ԿՓԵՀ օգտագործողի ուղեցույցում (ECTS Users’ Guide)  նկարագված ցանկից: Այն բաղկացած է տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ ու պարտադիր համարվող կետերից, որոնք պարտադիր են բոլոր բուհերի համար: Այդ տեղեկատվության պատշաճ տրամադրումը թույլ կտա հետագայում տվյալ բուհին ստանալ ԿՓԵՀ պիտակ (ECTS Label) , որը տրամադրվում է ԵՀ-ի կողմից և հավաստում տվյալ բուհում որակյալ ու ամբողջական ԿՓԵՀ-ի առկայության մասին: Այս պիտակը թույլ է տալիս առավել շահեկան դիրք գրավել Բարձրագույն կրթության համաեվրոպական տարածքում և էլ ավելի է խթանում շարժունակությունն ու նպաստում տվյալ բուհի միջազգայնացմանը:

ԿԹԵՀ տեղեկատվական փաթեթի կառուցվածը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

 Մաս 1. Տեղեկատվություն ԲՈՒՀ-ի մասին

  1. անվանումն ու հասցեն
  2. ակադեմիական օրացույցը
  3. կառավարման մարմինները
  4. ընդհանուր տեղեկատվություն բուհի մասին /ներառյալ տեսակն ու կարգավիճակը/
  5. առաջարկվող ծրագրերի ցանկը
  6. ընդունելության կանոնները
  7. նախորդ կրթության /ֆորմալ, ոչ ֆոմալ և ինֆորմալ/ արդյունքների ճանաչման ընդունված և գործող մեխանիզմները
  8. բուհում գրանցվելու ընթացակարգը
  9. ԿՓԵՀ կրեդիտների բաշխումն ըստ ուսանողի ծանրաբեռնվածության՝ միտված որոշակի ուսումնառության արդյունքներին
  10. ակադեմիական աջակցության գործող մեխանիզմները

Մաս 2. Տեղեկատվություն կրթական ծրագրերի ու որակավորումների մասին

Ընդհանուր նկարագիրը

  1. շնորհվող որակավորման անվանումը
  2. որակավորման մակարդակը
  3. ընդունելության համար սահմանված հատուկ նախապայմաններ
  4. նախորդ կրթության /ֆորմալ, ոչ ֆոմալ և ինֆորմալ/ արդյունքների ճանաչման ընդունված և գործող առանձնահատուկ մեխանիզմները
  5. որակավորման պահաջներն ու կարգավորումները /օրինակ՝ լիցենզիայի անհրաժեշտություն/
  6. կրթական ծրագրի նկարագրությունը
  7. ուսումնառության հիմնական արդյունքները
  8. շրջանավարտների զբաղվածությունն ըստ ոլորտների մի քանի օրինակների տրամադրմամբ
  9. կրթությունը շարունակելու հնարավոր տարբերակները
  10. ուսումնական պլանը կրեդիտներով /տարեկան 60 կրեդիտ հաշվարկով/
  11. քննական կանոնները, գնահատման մեթոդներն ու սանդղակը
  12. որակավորման ավարտական քննություները և/կամ այլ պահանջները
  13. ուսումնառության հնարավոր ձևերը /առկա, հեռակա, հեռավար/
  14. կրթական ծրագրի ղեկավարը կամ համապատասխան պատասխանատուն

Առարկաների նկարագիրը

  1. առարկայի անվանումը
  2. առարկայի կոդը
  3. առարկայի տեսակը /պարտադիր, մասնագիտական կամընտրական, կամընտրական/
  4. առարկայի կրթական մակարդակը /բակալավրական, մագիստրական, թեկնածուական/
  5. դասավանդման տարին /եթե այն ամրագրված է/
  6. այն կիսամյակը, երբ տվյալ առարկան առկա է դասավանդման համար
  7. ԿՓԵՀ կրեդիտների քանակը
  8. դասավանդող դասախոսի /ների/ անուն/ներ/ը
  9. տվյալ առարկայի ուսումնառության /կրթական/ արդյունքները
  10. առարկայի մատուցման ձևը /առկա, հեռավար/
  11. առարկայի յուրացման համար անհրաժեշտ նախապայմանները կամ համապայմանները /օրինակ՝ եթե այդ առարկան դասավանդվում է մեկ այլ առակայի հետ փոխկապակցված/
  12. առարկայի յուրացման համար առաջարկվող լացուցիչ կամընտրական բաղադրիչները
  13. ուսումնառության պլանավորված միջոցառումներն ու դասավանդման մեթոդաբանությունը
  14. գնահատման մեթոդաբանությունն ու հստակ սահմանված չափանիշները
  15. դասավանման լեզուն
  16. պրակտիկան /ները/

Մաս 3. Ընդհանուր տեղեկատվություն ուսանողների համար

  1. բուհի գտնվելու վայրում ապրելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը
  2. բնակվելու համար առաջարկվող և/կամ առկա տարբերակները
  3. սնունդը
  4. բուհում առկա առողջապահական ծառայություններն ու այլ տարբերակները
  5. հատուկ կարիքներով ուսանողների համար առկա պայմաններ
  6. ապահովագրություն
  7. ուսանողների համար գործող ֆինանսական աջակցության մեխանիզմներ ու ծրագրեր
  8. ուսանողների հարցերի գրասենյակ
  9. ուսումնառության համար առկա միջոցները /լասարններ, լաբորատորիներ և այլն/
  10. միջազգային ծրագրեր
  11. օգտակար տեղեկատվություն շարժունակ ուսանողների համար
  12. լեզուների դասավանդման կուրսեր
  13. պրակտիկաներ /ստաժ/
  14. սպորտային ու ժամանցի առկա միջոցներ
  15. ուսանողնական ընկերակցություններ
%d bloggers like this: