ՏԵՄՊՈՒՍ

ԿՓԵՀ/ECTS

ԿՓԵՀ՝ Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ

ԿՓԵՀ գնահատման սանդղակը մի գնահատման համակարգ է,որը սահմանված է ԿՓԵՀ-ի շրջանակում եվրոպական հանձնաժողովի կողմից: Մինչ այդ Եվրոպայում եղել են բազմաթիվ գնահատման համակարգեր: Նախկինում գնահատականների մեկնաբանությունը զգալիորեն տարբերվել է մի երկրից մյուսը, ինչպես նաև մեկ բուհից մյուսը: ԿՓԵՀ գնահատման սանդղակը ստեղծվել է, որպեսզի գոյացնի մի պայմանական ՛փոխարժեք՛՝ հեշտացնելով ուսանողների և նրանց գնահատականների տեղափոխումը  Եվրոպայում բարձրագույն կրթության համալասարանների մինչև: Այն թույլ է տալիս համեմատել և համադրել տարբեր գնահատման համակարգերը: Գնահատականները արձանագրվում են միանման A-F սանդղակով, որոնց կից տրված են որոշակի հստակ ձևակերպված որակական սահմանումներ: Յուրաքանչյուր  համալսարան ինքն  է որոշում, թե ինչպես անցում կատարի ԿՓԵՀ գնահատմանը:

Պահանջները

ԿՓԵՀ գնահատականները սահմանելու գլխավոր պահանջներն են` բավականաչափ մանրամասն հիմնական տվյալների առկայությունը, խմբերի բավարար չափը` վավերականությունը ապահովելու համար, համապատասխան վիճակագրական մեթոդները և այն արդյունքների կանոնավոր որակի ստուգումը, որոնք ձեռք են բերվել համակարգի աստիճանական ներմուծման ու օգտագործման ընթացքում:

Հիմնական  գաղափարի  նկարագրություն

ԿՓԵՀ գնահատման սանդղակը հիմնված է տվյալ խմբում /կուրսում/  ուսանողների տոկոսային  գնահատման վրա: Դա նշանակում է, որ համեմատվում է յուրաքանչյուր ուսանողի առաջադիմությունն ըստ մյուսի արդյունքի: ԿՓԵՀ-ում ուսանողները դասակարգվում են ըստ հիմնական խմբերի, ինչն էլ հեշտացնում է առաջադիմության մեկնաբանությունը:

ԿՓԵՀ համակարգը ի սկզբանե ուսանողներին բաժանում է հարջողված և ձախողված խմբերի միջև, իսկ հետո այս երկու խմբերի առաջադիմությունը գնահատում առանձին: Անցողիկ /դրական/ գնահատականները բաժանվում են 5  ենթախմբերի` լավագույն 10%-ին շնորհվում է A գնահատականը, հաջորդ 25%-ին B գնահատականը, մյուս 30%-ին C գնահատականը, հաջորդ 25%-ին D գնահատականը և վերջին 10%-ին E գնահատականը:

Անբավարար առաջադիմության դեպքում առանձնացվում են երկու խմբեր՝ FX (ձախողված` մի քանի ավել աշխատանք է պահանջվում, մինչ կրեդիտ ստանալը ) և F (ձախողված` պահանջվում է հետագա աշխատանք):

Փոխանցումը տեղական  համակարգից

Գնահատականներում արձանագրված տարբերության աստիճանը մեծապես տատանվում են ոչ  միայն երկրից երկիր,  այլ շատ դեպքերում  մի երկրի  ներսում կամ մի  համալսարանում: ԿՓԵՀ գնահատականներին փոխանցելը դյուրին է այն դեպքերում, երբ տեղական գնահատման  սանդղակի արժեքների միջակայքը ավելի մեծ է քան ԿՓԵՀ-ինը: Օրինակ՝ անցումը հինգ բալանոց համակարգից քսանին ավելի դժվար է քան հակառակը:    

ԿՓԵՀ-ի համեմատությունը այլ գնահատման սանդղակների հետ՝

ԿՓԵՀ սանդղակ ԱՄՆ սանդղակ (4.0) Բրիտանական սանդղակ Շվեցարական սանդղակ Լյուդվիգ Մաքսիմիլյանի համալսարան, ԳԴՀ Ադամ Միցկիևիչի համալսարան, Լեհաստան
A (A) – (A+) (4.0) 70 և ավելի 6 1.0 & 1.3 (կամ 92-100%) 5,0 (bardzo dobry)
B (B+) – (A-) 60 – 69 5.5 1.7, 2.0 & 2.3 (կամ 83-91%) 4,5 (dobry plus)
C B (3.0) 55 – 59 5 2.7 & 3.0 (կամ 79-82%) 4,0 (dobry)
D (C+) – (B-) 50 – 54 4.5 3.3 (կամ 73-77%) 3,5 (dostateczny plus)
E C (2.0) 40 – 49 4 3.7 & 4.0 (կամ 69-72%) 3,0 (dostateczny)
FX F 30 – 39 3.5 4.1 (*կախված է դասաանդողից) 2,0 (niedostateczny)
F F 30-ից ցածր 3    

Գործնական  օրինակ

Հետևյալ աղյուսակը օրինակ է ծառայում վիճակագրական  բաժանման վերլուծությունների  դիմումի` փոխելու գոյություն ունեցող  գնահատման համակարգը  ԿՓԵՀ  սանդղակով: Դա վերաբերվում  է  Ռեգենսբուրգի  Համալսարանաի  Իրավաբանական ֆակուլտետին: Համեմատած մյուս աղյուսակի հետ,  արդյունքները  թվում են դաժան:

Սահմանված գնահատական            Սահմանումը  Ոսանողների  տոկոսը, ովքեր ստացել են  գնահատական  առաջին  պետական  քննությունից ԿՓԵՀ գնահատականը
18 – 16 = sehr gut Ակնառու նվաճում 0,30% A
15 – 13 = gut Միջինից  բարձր  նվաճում 2,65 %
12 – 10 = vollbefriedigend Միջին  չափանիշը  գերազանցող  նվաճում 10,94 % B
9 – 7 = befriedigend Միջին  չափանիշի  նվաճում 26, 90 % C
6 – 5 = ausreichend Նվաճում , որը  իրագործում  է միջին  չափանիշը`չնայած պակասությունների 29,81 % D
4 = ausreichend E
3 – 1 = mangelhaft Պակաս  առաջադիմություն 29,38 % FX
0 = ungenügend Վատ  առաջադիմություն F

ԻՆՉՊԵՍ  Է ԱՇԽԱՏՈՒՄ  ԿՓԵՀ-ը

Բարձրագույն կրթության միջազգայնացման ու ուսանողների շարժունակության հիմնական խթանը հանդիսացող ԿՓԵՀ-ը ունի երեք հենասյուն, որոնց բացակայությունը փաստում է այդ համակարգի մասնակի կամ ձևական գործադրման մասին:

Տեղեկատվական  փաթեթ

Համալսարանները,  որոնք  ցանկանում  են օգտագործել  ԿՓԵՀ –ը,  ներկայացնում  են ԿՓԵՀ տեղեկատվական փաթեթը,  որը ամեն տարի թարմացվում  է: Այն ապահովում  է ընդհանուր  տեղեկատվություն համալսարանի,  միջավայրի, կանոնների ու ընթացակարգերի, դասընթացների ու որակավորումների, ուսանողների համար օգտակար նյութերի մասին տեղեկատվություն: Այս մասը առավել մանրամասն կներկայացվի առանձին հատվածում:

Ուսումնական պայմանագիր

Նախկինում, այն մշակվել էր միայն շարժունակ ուսանողների համար, որպես պարտավորություններն ամրագրող փաստաթուղթ նախքան ուսանողի ժամանումը ընդուոնց բուհ: Այդտեղ նկարագրվում էին այն առարկաները, որոնք ուսանողը պետք է հաջողությամբ ավարտեր: Սա գնահատման թերթիկի հետ միասին թույլ կտար ամբողջությամբ ճանաչել ուսանողի կրթական փորձառությունը թե իր մայր բուհում, թե մեկ ալ բուհում ուսանելու արդյունքում:

Գնահատման թերթիկ կամ ստուգման գրքույկ

Այն արձանագրում է ուսանողի առաջադիմությունն ըստ առարկաների: Գնահատման թերթիկը ցույց  է յուրաքանչյուր  դասընթացի ԿՓԵՀ  կրեդիտները, գնահատականը, թե տեղական  գնահատման  սանդղակի և թե ԿՓԵՀ  գնահատման  սանդղակի հիման վրա: Տեղական  գնահատականների  և  ԿՓԵՀ  կրեդիտների  և  գնահատականների  համակցությունը  ներկայացնում  է  որակապես և  քանակապես ուսանողի  առաջադիմությունը  ընդունող  համալսարանի  դասընթացներից:

%d bloggers like this: