ՏԵՄՊՈՒՍ

Home » Կրթության որակի կառավարում և գնահատում

Կրթության որակի կառավարում և գնահատում

ԿրեդիտECTS 3 կրեդիտ (90 ժամ)Կոնտակտային (լսարանային ժամեր)դասախոսություն  – 26  ժամ

սեմինար – 6  ժամ

Ինքնուրույն (արտալսարանային) աշխատանք – 58  ժամ

Առարկայի նկարագրությունը` Որակի ապահովումը իր հաստատութենական (ինստիտուցիոնալ) և ծրագրային բաղադրիչներով, թույլ է տալիս հանրությանը և դրա ակտիվ մասը կազմող շահեկիցներին՝ ուսանողին(սովորողին), շրջանավարտին, դասախոսին, բուհական վարչակազմին, կրթության կառավարման մարմնին, պետությանը, գործատուին հաշվետու լինել ներքին գործընթացների, կրթական բովանակության և կրթական մեթոդների շարունակական արդիականացման միջոցով ապահովվող բարձր որակին և համապատասխանությանը հասարակության պահանջներին ու շահին, ինչպես նաև ներքին ու միջազգային զբաղվածության շուկայի պահաջներին: Այսօր առավել արդիական է համալսարանների գործառնության անհրաժեշտության հիմնավորումը երկրի ու պետության մրցունակությունը ապահովելու տեսանկյունից, որտեղ իր գործուն ազդեցությունն է առաջացնում որակի ապահովումը որպես սկզբունք, մեթոդ ու գործիքակազմ, ձևավորելով ներբուհական որակի ապահովման համակարգը: Ավելին, այդ համակարգի բարեհաջող գործառնության համար առնացքային է դառնում որակի մշակույթի արմատավորումը, որը տարբեր երկրներում ընթացել է հաճախ ընդհանրական տարրեր պարունակող, բայց միևնույն ժամանակ շեշտակի տարբերություններով առանձնացող հետագծերով: Ապագայի կրթության կառավարիչները, ինչպես նաև այսօր այդ ոլորտում աշխատողները պիտի կարողանան տեղեկացված լինել որակի ապահովման հիմնական հայեցակարգերի, սկզբունքների, դրա տեսական հենքի ու տարբեր երկրներում գործադրող մոդելների մասին, որպեսզի կարողանան վերաիմաստավորման ու գիտակցված տեղայնացմամբ այն իրականացնել կրթության քաղաքականության մաշկման, գործադրման, համակարգի ձևավորման տարբեր մակարդակներում՝ գիտակցելով տարբեր շահեկիցների տեսանկյամբ պայմանավորված առանձնահատկությունները:

Առարկայի նպատակն է Ամբողջական
պատկերացում ձևավորվել կրթության որկաի կառավարման ու գնահատման մասին և այդ հենքի
հիման վրա ուսանողին (սովորողին) հաղորդել
գործառնական կարողություններ ինքնուրույն ձևակերպելու այս ոլորտում առկա խնդիրն
ու դրա լուժման մոդելը, մեթոնդերը, ինչպես նաև գործիքակազմը:
Վերջնարդյունքներ`(առարկան ուսումնասիրելուց հետո ուսանողը պետք է)  Վերջնարդյունքները
մշակվել են հիմք ընդունելով Որակավորումների համաեվրոպական շրջանակը,
մասնավորապես մագիստրոսական ծրագրերից ակնկալվող վերջնարդյունքները և Բլյումի
տաքսոնոմիան: Առարկայի յուրացման ընթացքում դասախոսական կազմը հիմք ընդունելով
յուրացման մակարդակների ստորին՝ գիտելիքի և վերին՝ գնահատման շեմերը յուրացման
ընթացքի համար որդեգրել է ստորին շերտից մինչև վերին շերտը ընթանալու
հաջորդականության տրամաբանությունը: Այս առարկայի կրթական վերջնարդյունքները
ներկայացված են ստորև՝

Գիտելիք`տեղեկատվությունըգտնելկամհիշել

Ա-12 դասընթացների միջոցով ուսանողը կկարողանա ՍԱՀՄԱՆԵԼ որակի մշակույթի հիմնական հասկացությունները, ԲԱՑԱՏՐԵԼ որակի մշակույթի առաջացման պատմությունը, ԲԱՑԱՏՐԵԼ որակի ֆորմալացումը կրթության ոլորտում, ՆԿԱՐԱԳՐԵԼ որակի մասսայականացումը, փոխճանաչման գործընթացները և դրանց տրամաբանությունը, ինչպես նաև որակի կարևորությունը գլոբալացման ու ինտեգրացման համատեքստում;

Բ-13 դասընթացների միջոցով ուսանողը կկարողանա ԹՎԱՐԿԵԼ որակի ապահովման գործում ներդրում ունեցած հիմնական հեղինակություններին;

Ընկալում`տեղեկատվությունըհասկանալ

Ա-11 դասընթացի միջոցով ուսանողը կկարողանա ուսումնասիրված տեսությունները բացատրող մեթոդներն ու մոտեցումները ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼ (ԸՆԿԱԼՈՒՄ), մասնավորապես
(TQM) որակի ամբողջական կառավարման տեսությունը;

Կիրառություն`տեղեկատվությունըգործադրել, գործածել, կիրառել

Ա-33 դասընթացի շրջանակում ուսանողը հետազոտական աշխատանքի միջոցով ԿՄՇԱԿԻ փորձարարական հետազոտության նախագիծ, տվյալների հավաքագրման արդյունքում կառաջարկի ԿԻՐԱՌԵԼ ուսումնասիրված գործիքներից կամ մեթոդներից մեկը և ԿՀԻՄՆԱՎՈՐԻ յադ գործիքի կամ մեթոդի կիրառման նպատակահարմարությունը;

Ա-41 դասընթացի շրջանակում ուսանողը կկարողանա ԶԵԿՈՒՑԵԼ հետազոտական աշխատանքի միջոցով մշակված փորձարարական հետազոտության նախագիծ;

Ա-52 դասընթացի արդյունքում ուսանողը կկարողանա հետազոտական աշխատանքի ՆԱԽԱԳԾՄԱՆ միջոցով ինքնուրույն աշխատանքի ու ժամանակի կառավարման հմտությունները էլ ավելի խորացնել;

Վերլուծություն`տեղեկատվությունըմասերիբաժանել

Ա-21 դասընթացի արդյունքում ուսանողը կկարողանա Թվենթի համալսարանի օրինակով ՄԵԿՆԱԲԱՆԵԼ գնահատման ու հավատարմագրմա եվրոպական համակարգը, Գրոնինգենի համալսարանի օրինակի ուսումնասիրության արդյունքում որակի մշակույթի ստեղծման նպատակով ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԼՀ-ի համար, ՀԱՄԵՄԱՏԵԼ Բոլոնիայի համալսարանի կրթական ծրագրերի գնահատման փորձը ԵՊԼՀ-ի գնահատման փորձի հետ;

Բ-11 դասընթացի միջոցով ուսանողը կկարողանա կիրառական գիտելիքներ ունենալ որակի ամբողջական կառավարման մասին, ՀԱՄԵՄԱՏԵԼ որակի ամբողջական կառավարման գործիքները (tools of TQM);

Բ-12 դասընթացի միջոցով ուսանողը կկարողանա ՀԱՄԵՄԱՏԵԼ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԵԼ թիմային աշխատանքի կարևորությունը կրթության ոլորտում, գիտելիքի կառավարումը, բենչմարքինգը, կրթության գնահատման կարևորությունը, բյուջեի համակցումը որակի ամբողջական կառավարմանը, ռազմավարական որակի կառավարումը և ինքնագնահատումը;

Ա-22 դասընթացի արդյունքում ուսանողը ծանոթանալով որակի կառավարման սկզբունքների հետ կկարողանա ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ կատարողականի գնահատման ցուցանիշները (performance indicators);

Ա-31 դասընթացի արդյունքում ուսանողը Հելսինկիի տեխնիկական համալսարանի օրինակի հիման վրա կկարողանա ՏԱՐՐԱՆՋԱՏԵԼ որակի ապահովման քննարկված բաղադիչները և դրանց առանձնահատկությունները;
Բ-31
(32) դասընթացի շրջանակում ուսանողը կկարողանա ինքնուրույն ՏԱՐՐԱՆՋԱՏԵԼ հետազոտական աշխատանքի համար օգտակար տեղեկատվությունը և տվյալները ըստ ընտրված գործիքի առանձնահատկությունների;

Համադրում`ստեղծելնորգաղափարներիկամառարկաներ

Բ-21 դասընթացի արդյունքում ուսանողը ծանոթանալով որակի կառավարման սկզբունքների հետ կկարողանա ՆԱԽԱԳԾԵԼ ԵՊԼՀ-ի կատարողականի գնահատման ցուցանիշները
(performance indicators);

Գնահատում`գիտելիքիմասինդատողություններանել

Ա-21 դասընթացի արդյունքում ուսանողը կկարողանա Թվենթի համալսարանի օրինակով ՄԵԿՆԱԲԱՆԵԼ գնահատման ու հավատարմագրման եվրոպական համակարգը, Գրոնինգենի համալսարանի օրինակի ուսումնասիրության արդյունքում որակի մշակույթի ստեղծման նպատակով ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԼՀ-ի համար, ՀԱՄԵՄԱՏԵԼ Բոլոնիայի համալսարանի կրթական ծրագրերի գնահատման փորձը ԵՊԼՀ-ի գնահատման փորձի հետ;

Ա-32 դասընթացի արդյունքում ուսանողը կկարողանա ՄԵԿՆԱԲԱՆԵԼ (the theory of culture specific
TQM) որակի ամբողջական կառավարման կիրառման տարբերակումը պայմանավորված մշակութային առանձնահատկություններով` ծանոթանալով Չինաստանի օրինակի հետ;

Ա-51 դասընթացի արդյունքում ուսանողը կկրաողանա ՄԵԿՆԱԲԱՆԵԼ արտագրության ու գրագողության վնասակար ազդեցությունը;

Բ-51 դասընթացի արդյունքում ուսանողը կկարողանա ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ ցկյանս կրթության կարևորությանը` ինքնուրույն աշխատանքի ու անհատական աշխատանքի միջոցով

Անհրաժեշտ միջոցները Պրոեկտող սարք
Առաջադրանքները և նյութը`Գրականության ցանկ

  1. Edward Sallis, Total Quality Management in
    Education, London, UK: Kogan Page, 2002
  2. Johanna Katharina
    Witte, Change of Degrees and Degree of Changes: Comparing Adaptations of
    European Higher Education Systems in the Context of the Bologna Process,
    University of Twente, 2006
  3. Carlos Noronha, The Theory of Culture-Specific Total
    Quality Management, London, UK: Palgrave, 2002
  4. Louise Morley, Quality and Power in Higher
    Education, Philadelphia, USA: Open University Press, 2003
  5. Chiara
    Orsingher, Assessing Quality in European Higher Education Institutions:
    Dissemination, Methods and Procedures, Germany: Physica-Verlag Heidelberg, 2006
%d bloggers like this: