ՏԵՄՊՈՒՍ

Home » Համաժողովներ

Համաժողովներ

2010

4-5 նոյեմբերի, 2010թ. Տարածաշրջանային համաժողով Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում` Եվրոպական մայրաքաղաքների համալսարանական ցանցը հրավիրել էր Եվրոպական հարևանության քաղաքականության նախաձեռնության Արևելյան Եվրոպայի երկրներին համաժողովի ընթացքում քննարկել Որակավորումների եվրոպական շրջանակի ներքո ընթացող որակի կառավարման հեռանկարները /տես փաստաթուղթը/: Կովկասյան տարածաշրջանի երեք երկրները համաժողովի ընթացքում ներկայացրին իրենց երկրներում ընթացող որակի ապահովման գործընթացները` մասնավորապես շեշտադրելով Որակավորումների ազգային հենքի մշակման գործընթացի մանրամասները, /տես ներկայացման լուսապատկերները/:

29 նոյեմբերի, 2010թ.-Տեմպուսի տեղեկատվական օրվա շրջանակում ԵՊՀ-ում ներկայացվեցին 4-րդ շրջանի ՏԵՄՊՈՒՍ-ի մրցութային առաջարկներին ներկայացվող պահանջներն ու դրանց առանձնահատկությունները /տես ՏԵՄՊՈՒՍ-ի տեղեկատվական օրվա լուսապատկերը/:

2011

21-23 մարտի, 2011թ.-Եվրոպական մայրաքաղաքների համալսարանական ցանցի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացավ Բոլոնիայի և Տեմպուսի փորձագետների համաժողովը նվիրված Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքում համալսարանական շարժունակության խնդիրներին (programme_brussels_final): Հայաստանից համաժողովին մասնակցեցին ՏԵՄՊՈՒՍ-ի բարձրագույն կրթության փորձագետներ Ա. Հակոբյանն ու Ն. Մանասյանը: Համաժողովի ընթացքում ուսումնական շարժունակության և փորձագետների դերին վերաբերող աշխատանքային խմբի վարող Ն. Մանասյանը երկրորդ օրվա ընացքում` երեք տարբեր խմբերում Բաց տարածքի մեթոդաբանության (Open Space Technology) գործադրմամբ խմբային քննարկումներում համադրեց հետևյալ արդյունքները (brussels_seminars_conclusions). Առաջարկվեց գործել որպես միասնական թիմ, կպ հաստատել տեղական և միջազգային նախաձեռնությունների հետ, հիմնել ՏՄԵՊՈՒՍ-ի կամ Էրազմուսի շրջանավարտների ընկերակցություն, կապ հաստատել ՏԵՄՊՈՒՍ-ի բարձրագույն կրթության փորձագետների հետ, տրարադրել վերապատրաստումներ առ այն, թե ինչպես ձևակերպել կրթական արդյունքները, ապահովել խորհրդակցություններ ու խորհրդատվություններ, հնարվորություն տալ համալսարաններին այցելության համար հրավիրել Բոլոնիայի փորձագետներին, խթանել վիճակագրական տվյալների հավաքագրումը և այլն:

06-07 հոկտեմբերի, 2011թ.-Եվրոպական մայրաքաղաքների համալսարանական ցանցի նախաձեռնությամբ Լիսաբոնում կկայանա Բոլոնիայի և Տեմպուսի փորձագետների համաժողովը նվիրված Կրթության Եվրոպական տարածքում Միջազգայնացման միջոցով Որակի Բարելավման գործընթացներին ու մարտահրավերներին: Համաժողովի ընթացքում հանդես կգան Սամվել Կարաբեկյանը և Սասուն Մելիքյանը` ներկայացնելով ՀՀ բուհերում միջազգայնացման արդի խնդիրները և առկա իրավիճակը: Բաց քննարկման ընթացքում տեսապատկերներով հիմնախնդիրների մասին կխոսի նաև Նվարդ Մանասյանը: Տեսանյութը ներկայացվում է ստորև`

http://prezi.com/nvsekah31-_z/armenia-eye-on-internationalisation-through-mobility/

%d bloggers like this: