ՏԵՄՊՈՒՍ

Home » Հրապարակումներ

Հրապարակումներ

Արմեն Բուդաղյան (նախագծի ղեկավար), Յուրի Սարգսյան (փորձագետ), Նվարդ Մանասյան (վերլուծաբան), Մարի Սանթուրջյան (խմբագիր). Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, 2012. Զեկույցը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում ներկայացված են Բոլոնիայի գործընթացի հիմնական արդյունքները և նոր տասնամյակի ուղենիշները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, երկրորդ մասում ի մի են բերված գործընթացի իրականացման հիմնական արդյունքները և բացթողումները ՀՀ պետական բուհերում, իսկ երրորդ մասում նախանշված են ռազմավարական ուղենիշներ Հայաստանում Բոլոնիայի գործընթացի հետագա զարգացման համար: Զեկույցի նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրթական բարեփոխումների իրականացմանը Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Ներբեռնել այստեղից (հայերեն տարբերակ)

Ս.Բ.Կարաբեկյան, Հ.Մ.Քոչարյան, Ինչպես պատրաստել և իրականացնել ուսանողամետ դասընթաց: Մեթոդական ուղենիշներ դասախոսների համար , Եր., 2011թ.: Ուղեցույցում նկարագրվում են ուսանողամետ (դեպի ուսանողների կրթական կարիքների բավարարումը շրջված) դասընթացի ուսումնական փաթեթի նախագծման և մշակման մեթոդաբանական մոտեցումները, այն վարելու հիմնական առանձնահատկությունները: Ներկայացվում է ուսանողամետ դասընթացի ուսումնական փաթեթի բաղկացուցիչ տարրերի բովանդակությունը: Տրվում է նաև ուսանողամետ դասընթացի մեկ օրինակ: Հասցեագրված է դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացներում ներգրավված մասնագետներին: Ներբեռնել այստեղից (հայերեն տարբերակ, Ուսումնամետ)

Մեծահասակների կրթության ազգային զեկույց, ՀՀ ԿԳՆ, 2008թ: Զեկույցում ներկայացված է մեծահասկանեի համար մշակված և սպառվող կրթական և վերապատրաստումների տարբեր ծրագրերի համայնապատկերն ըստ հաստատությունների: Ներբեռնել այստեղից (անգլերեն տարբերակ, Հայաստան-ցկյանս, հայերեն տարբերակ, Հայաստան-ցկյանս-հայերեն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ: Ըստ «Կրթության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի, կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիր է: «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը» (այսուհետ` Ծրագիր) մշակվել է (Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2007թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» թ.ՆՀ-37-Ն հրամանագիր) և «Կայուն զարգացման ծրագրի» (Հայաստանի Հանրապետության կառավարության` 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» թ.1207-Ն որոշում) հիմնադրույթներին համապատասխան:

Բարեփոխումների ռազմավարական հիմնադրույթներ (համահեղինակ Ա. Բուդաղյան): 2007 թվականին մշակվել է ՀՀ հետբուհական կրթության Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների ռազմավարական հիմնադրույթների փաստաթուղթը: Ներբեռնել այստեղից /ռազմավարության հիմնադրույթներ/:

ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի համապատասխանեցումը Եվրոպական (ENQA)ստանդարտներին և ուղենիշներին (համահեղինակ Ա. Բուդաղյան): Ներբեռնել այստեղից /ՈԱ համակարգի ռազմավարություն/:

Որակի ապահովման համակարգի ուղեցույց (համահեղինակ Ա. Բուդաղյան): Ներբեռնել այստեղից /ՈԱՀ ուղեցույց/:

Կոմպետենցիաների /ձեռնահասությունների/ ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում (հեղինակներ Ա. Բուդաղյան, Ս. Կարաբեկյան): Ներբեռնել այստեղից /Թյունինգ/:

Հայաստանի մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ուղենիշներ, չափանիշներ և չափորոշիչներ (Որակի ապահովման ազգային կենտրոն): Սույն փաստաթղթի նպատակն է սկսել նախնական քննարկումներ շահակիցների շրջանում: Դրա մշակման գործընթացում ՈԱԱԿ-ը հիմք է ընդունել հետևյալը` ՀՀ մասնագիտական կրթության համակարգի կարիքների գնահատումը և իրավիճակի վերլուծությունը, ՈԱԱԿ-ի էլեկտրոնային հարցաշարը, Որակի ապահովման ազգային համակարգի ձևավորման շրջանակում ՈԱԱԿ-ի կողմից իրականացրած փորձարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված Հայաստանի Հանրապետության Զարգացման քաղաքականության վարկի (ԶՔՎ) երկրորդ ծրագրի «Տեխնիկական աջակցություն (ՏԱ) բարձրագույն կրթության կառավարման համակարգի ամրապնդմանը. որակի հավաստում» ծրագրի շրջանակներում տրամադրած միջազգային փորձագետների երաշխավորումները: Ներբեռնել այստեղից /ուղեցույց, չափանիշներ ու չափորոշիչներ/:

Հայաստանի մասնագիտական կրթության համակարգի ինքնագնահատման ուղեցույց (Որակի ապահովման ազգային կենտրոն): Ներբեռնել այստեղից /ինքնագնահատում/:

Հավելված մեկ` Ինստիտուցիոնալ կարողություններ (Որակի ապահովման ազգային կենտրոն): Ներբեռնել այստեղից /ինստիտուցիոնալ կարողություններ/:

Հավելված երկու` Մասնագիտական կրթական ծրագիր (Որակի ապահովման ազգային կենտրոն): Ներբեռնել այստեղից /կրթական ծրագրեր/:

Որակի ապահովման համակարգի տերմինաբանական բառարան (Որակի ապահովման ազգային կենտրոն): Ներբեռնել այստեղից /բառարան/:

%d bloggers like this: