ՏԵՄՊՈՒՍ

Home » Մեր մասին

Մեր մասին

Մեզ կարող եք հետևել նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Սեղմեք :

2008 թվականից ի վեր Եվրոպական հանձնաժողովը գործընկեր երկրներում նախաձեռնեց բարձրագույն կրթության փորձագիտական փոքր խմբերի ձևավորման գործընթացը: Բարձրագույն կրթության բարեփոխումների ազգային փորձագիտական խմբերի նպատակն է թեմատիկ խորհրդատվություն տրամադրել բոլոր շահեկիցներին` արագացնելով ու խթանելով Լիսաբոնյան միջազգայնագրի ու Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ձևակերպված խնդիրների իրագործումը, նաև հաշվի առնելով տվյալ երկրի համատեքստն ու առկա կարիքները:

Այս տարիների ընթացքում փորձագիտական խումբը մասնակցել է տարբեր հետազոտական ծրագրերին, նախաձեռնել է խորհրդատվական այցելություններ տարբեր բուհեր, ծրագրավորել և իրականացրել է մի շարք հետազոտություններ, որոնք միտված են գնահատելու ներկա իրավիճակն ու կարիքները, գնահատել առաջընթացն ու մշակել առաջարկություններ: Այս և մի շարք այլ միջոցառումներ ուղղված են բարեփոխումների արագացմանն ու ընթացքում առաջացած գործառնական հարցերին հստակ ու կիրառական պատասխաններ տրամարդելուն: Ազգային փորձագիտական խմբի աշխատանքները նպատակ ունեն`

  • Լիսաբոնի միջազգայնագրի ու Բոլոնիայի գործընթացի հռչակած սկզբունքների, ինչպիսին է օրինակ` արդիական ու թափանցիկ բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի հիման վրա մշակված միջոցառումների ներդրմանն աջակցելը,
  • Բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհրդատվություն տրամադրելու միջոցով, զարգացնել ցկյանս կրթության ռազմավարությունը:

Հայաստանի փորձագիտական խումբը ներգրավված է տարբեր լուսաբանող ու աջակցություն տրամադրող նախաձեռնություններում և իրականացնում է շարունակական միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

  • Ներքին և արտաքին որակի ապահովում,
  • Եռաստիճան համակարգ և ծրագրային բարեփոխումներ, որակավորումների շրջանակ, Թյունինգ,
  • Փոխճանաչում /ԿՓԵՀ, դիպլոմի միջուկ, Եվրոպաս, Լիսաբոնի միջազգայնագիր/

Հայաստանի փորձագիտական խմբի անդամները ընտրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՏԵՄՊՈՒՍ-ի հայաստանյան գրասենյակի երկստեք համաձայնությամբ: Խմբի անդամները պատրաստ են ամբողջական և մասնակի, լայնածավալ և թեմատիկ խորհրդատվություն և աջակցություն տրամադրել թե բարձրագույն ուսումնական հաստատություններին, թե պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին, թե վարչական աշխատողներին և թե ցանկացած այլ շահեկից կազմակերպության կամ անձի:

%d bloggers like this: