ՏԵՄՊՈՒՍ

Home » Նվարդ Մանասյան

Նվարդ Մանասյան

Ծնվել է 1973թ.-ի հոկտեմբերի 6-ին Երևանում: 1990-1995թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետում: Մագիստրոսական ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության դպրոցում, ապա երկրորդ մագիստրոսական կոչումը ստացել է ԱՄՆ Ցինցինատիի համալսարանի պլանավորման դպրոցից` մասնագիտանալով հանրային քաղաքականության և տնտեսական զարգացման ոլորտում: 2000թ.-ից ի վեր աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, որպես առաջատար մասնագետ, ապա նախարարի օգնական, որից  հետո աշխատել է Համաշխարհային բանկում որպես կրթական ծրագրերի խորհրդատու: Այնուհետև, վերադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և գործել որպես նախարարի խորհրդական: 2007 թ-ից ի վեր դասավանդում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում և մինչև 2012 թվականի մայիսը ղեկավարում է համալսարանի Որակի ապահովման կենտրոնի աշխատանքները: Բացի այդ, դասավանդում է Երևանի տնտեսագիտական համալսարանում: 2007թ-ից ի վեր հանդիսանում է Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի անդամ, իսկ 2010-ի սեպտեմբերից այդ խորհրդի նախագահն է: 2009թ-ից ի վեր Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից Տեմ­պուս ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ձևա­վոր­ված Բարձ­րա­գույն կր­թու­թյան բա­րե­փո­խում­նե­րի փոր­ձա­գետ­նե­րի խմ­բի ան­դամ է։ (Ներբեռնել համառոտ ինքնակենսագրականը` ռեզյումե)

%d bloggers like this: