ՏԵՄՊՈՒՍ

Home » Սամվել Կարաբեկյան

Սամվել Կարաբեկյան

Ծն­վել է 1958 թ.-ի ապ­րի­լի 13-ին Եր­ևա­նում: 1975–1980 թթ. սո­վո­րել է Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ար­ևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի ա­րա­բա­գի­տու­թյան բաժ­նում: 1980-1983 թթ. ու­սա­նել է Մոսկ­վայի Մ.Վ.Լո­մո­նո­սո­վի ան­վ. պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի Ա­սի­այի և Աֆ­րի­կայի երկր­նե­րի ինս­տի­տու­տի աս­պի­րան­տու­րա­յում: 1984 թ.-ին, պաշտ­պա­նե­լով ա­տե­նա­խո­սու­թյունը, ստա­ցել է բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծո­ւի գի­տա­կան աս­տի­ճան:  1984 թ.-ից առ այ­սօր դա­սա­վան­դում է Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ա­րա­բա­գի­տու­թյան ամ­բի­ո­նում, 1992 թ.-ից մինչև 2008 թ.-ը այդ ամբիոնի վարիչն է հանդիսացել: 2006-2008 թթ. ղե­կա­վա­րել է ԵՊՀ Հա­մալ­սա­րա­նա­կան կր­թու­թյան զար­գաց­ման վար­չութ­յու­նը` հա­մա­կար­գե­լով բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քը հա­մալ­սա­րա­նում: 2009 թ.-ից դասավանդում է նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի մագիստրատուրայում: Համակարգում է նաև համալսարանի լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի գործունեությունը: 2008 թ.-ից Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից Տեմ­պուս ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ձևա­վոր­ված Բարձ­րա­գույն կր­թու­թյան բա­րե­փո­խում­նե­րի փոր­ձա­գետ­նե­րի խմ­բի ան­դամ է: Փորձագիտական գործունեության շրջանակը ներառում է բարձրագույն կրթության ոլորտի կառավարման, կրթության որակի ապահովման, բարձրագույն կրթության ծրագրային բարեփոխումների խնդիրները: Այդ ոլորտներում մի շարք հոդվածների և մեթոդական ուղեցույցների հեղինակ է: Մաս­նակ­ցում է կր­թա­կան բնա­գա­վա­ռի բարեփոխման խնդիրներին վերաբերող տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րին ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ ար­տերկ­րում:

%d bloggers like this: