ՏԵՄՊՈՒՍ

Home » Սասուն Մելիքյան

Սասուն Մելիքյան

Սասուն Մելիքյան, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման  բաժնի պետ: Դասախոսում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (Հայոց պատմության ամբիոն ) և Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (Կրթության կառավարման ամբիոն) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում(Կրթության կառավարման ամբիոն): Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Ծնվել է Երևանում 1958 թվականի հունիսի 2-ին: 1975-1979 թվականներին  սովորել է  Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1982 թվականին ավարտել է ասպիրանտուրան և 1983 թվականին պաշտպանել թեկնածուական թեզ: Հրատարակել է մենագրություն <Սոցիալիստ-հեղափոխականները /էսէռները/ Հայաստանում և Անդրկովկասի հայաշատ քաղաքներում 1900-1920 թվականներին> և տասնյակ հոդվածներ:

1982-1985թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, 1985-1987 և 1993-1995թթ.` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնում, որպես գիտական աշխատակից, ապա որպես թեմայի ղեկավար:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում Բոլոնիայի սկզբունքների իրականացման ուղղությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում ստեղծված հանձնախմբի քարտուղարը: Անդամակցել է նաև ՀՀ ԿԳ <Բարձրագույն կրթության կրեդիտների կուտակաման և փոխանցման համակարգի> աշխատանքային խմբին:

2008 թ.-ից Եվրահանձնաժողովի կողմից Տեմպուս ծրագրի շրջանակ­ներում ձևավորված Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ է։ Փորձագիտական գործունեության շրջանակը ներառում է բարձրագույն կրթության որակի ապահովման, կրեդիտների կուտակաման և փոխանման համակարգի ներդրման, բարձրագույն կրթության ծրագրային բարեփոխումների խնդիրները։ Մասնակցում է կրթական բնագավառի բարեփոխման խնդիրներին վերաբերող միջոցառումներին Հայաստանում և արտերկրում։ (Ներբեռնել համառոտ ինքնակենսագրականը`ռեզյումե-ՍՄ):

%d bloggers like this: