ՏԵՄՊՈՒՍ

Home » ԼՐԱՀՈՍ » Լրահոս – 15 ապրիլի 2011 թ.

Լրահոս – 15 ապրիլի 2011 թ.

Նվարդ Մանասյանը և Սամվել Կարաբեկյանը Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում մասնակցեցին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերները» հետազոտության արդյունքների քննարկմանը։ Կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի և վերլուծաբան Գոհար Մալումյանի ելույթները նվիրված էին Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացմանը մրցունակության ընդհանուր համատեքստում։ Կարծիքների՝ ծավալված փոխանակման ընթացքում Ս.Կարաբեկյանն ու Ն.Մանասյանը անդրադարձան զեկույցում ներկայացված հիմնախնդիրներին՝ մի շարք փորձագիտական գնահատականներ տալով թե՛ հարցադրումներին, թե՛ խնդիրների՝ զեկույցում առաջարկվող լուծումներին և զարգացման հնարավոր սցենարներին։

Advertisements
%d bloggers like this: