ՏԵՄՊՈՒՍ

Home » ԼՐԱՀՈՍ » Լրահոս – 16 ապրիլի 2011 թ.

Լրահոս – 16 ապրիլի 2011 թ.

Կրթության ազգային ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» կազմակերպության ընդհանուր ժողովը։ Ժողովի ընթացքում լսվեց խորհրդի հաշվետվությունը, քննարկվեցին և ընդունվեցին կազմակերպության կանոնակարգում կատարված փոփոխությունները, հաստատվեց ռազմավարությունը։ Քննարկվեց նաև կազմակերպության կողմից հրատարակվող «Ցկյանս ուսումնառություն» հանդեսի ռազմավարության ու հեռանկարային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ Կազմակերպության խորհրդի նոր կազմում ընտրվեցին Լանա Կառլովան և Սամվել Կարաբեկյանը։

Advertisements
%d bloggers like this: