ՏԵՄՊՈՒՍ

Home » ԼՐԱՀՈՍ » Լրահոս – ԲԿԲՓ հանդիպում Տեմպուսի ազգային գրասենյակում

Լրահոս – ԲԿԲՓ հանդիպում Տեմպուսի ազգային գրասենյակում

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբ (HERE ARMENIA)

Օրացույց

April 2011
M T W T F S S
« Mar   May »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Մեզ կարող եք գտնել այստեղ

Դիմեք մեզ ցանկացած հարցերի առկայության դեպքում: Ձեր դիմումը մեր փորձագետները կքքնարկեն և անպայման կպատասխանեն:

Օրակարգ

  • «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն կրթական ոլորտում» հարցաշարը
  • Հանդիպում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի համակարգող Արևիկ Օհանյանի հետ
  • Սեմինար Վարշավայում
  • ԲԿԲՓ տեսանելիություն. վեբ-կայք, նյութեր
  • «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ. վերլուծական ակնարկ
  • UNICA սեմինար Օսլոյում
  • « Ցկյանս ուսումնառությունը համալսարաններում»,14-18 հունիսի, Բաթում
  • Շարժունությանը վերաբերող սեմինարներ

 Արձանագրություն

2011 թ. ապրիլի 23-ին տեղի ունեցավ հանդիպում Տեմպուսի հայաստանյան ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ԲԿԲՓ Հայաստան)`Արմեն Բուդաղյանի, Սամվել Կարաբեկյանի, Սասուն Մելիքյանի և  Նվարդ Մանասյանի միջև: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի համակարգող Արևիկ Օհանյանը միացավ հանդիպմանը ավելի ուշ: 

Գործադիր գործակալության հովանու ներքո մեկնարկում է Տեմպուսի նոր հետազոտություն` ուղղված մարդկային ռեսուրսների կառավարմանը գործընկեր երկրներում: Հետազոտության նպատակն է` ուսումնասիրել, թե մարդկային ռեսուրսներին առնչվող խնդիրները որքանով են ազդում բարձրագույն կրթության ոլորտում անցկացվող բարեփոխումների հաջողությակ կամ անհաջող ընթացքի վրա և բարձրացնել իրազեկությունը հիմնական խոչընդոտների և դրանց ազդեցության շուրջ: Հետազոտության նպատակն է նաև հաջողակ փորձի օրինակներին հետևելը և, դրանց վրա հիմնվելով, նոր առաջարկներ մշակելը: Ըստ այդմ` յուրաքանչյուր գործընկեր երկրի ուղարկվում է «Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն կրթական ոլորտում» հարցաշարը լրացման համար:

Լանա Կառլովան և ԲԿԲՓ-ը աչկի անցկացրին հարցերը և տվեցին համապատասխան պատասխաններ: Մնացած հարցերը պետք է պատասխանվեին նախարարական ներկայացուցիչների օգնությամբ:

Արևիկ Օհանյանը ներկայացրեց 2011 թ. հոկտեբեր ամսին կայանալիք երկօրյա սեմինարի ուրվագիծը: Սեմինարը կհյուրընկալի մինչև 50 մասնակից: Հիմնական քննարկման թեմաները կլինեն`

  • Ուսուցման արդյունքները
  • Ուսուցման ինտերակտիվ մեթոդները
  • Գնահատում

Սեմինարը հիմք կծառայի ցանցի ստեղծման համար: Կստեղծվի դասախոսներից, դասավանդողներից, մանկավարժներից կազմված թիրախային խումբ, ապա կհետևի լավագույն փորձի տարածման գործընթացը: Արևիկ Օհանյանը մտադիր է կազմակերպել սեմինարը ամեն տարի և հրավիրել միջազգային փորձագետների` խորհրդատվություն տրամադրելու, դասախոսություններ, սեմինարներ անցկացնելու, կլոր սեղան քննարկումներ վարելու և այլնի համար: Նախատեսվում է նաև «Կրթական ակումբ»-ի ստեղծումը, որը կկարգավորի ցանցի գործունեությունը և կխթանի փորձի տարածումը:

Արևիկ Օհանյանը խնդրեց Լանա Կառլովային և ԲԿԲՓ-ին աջակցել ծրագրին իրենց մասնակցությամբ: Նրանք կարող են նախագահել աշխատաժողովներ, վարել քննարկումներ, կատարել զեկույցներ և այլն:

Այնուհետև Լանա Կառլովան խոսեց հունիսի 6-7 Վարշավայում կայանալիք սեմինարի շուրջ: Սեմինարի նպատակն է ներկայացնել եվրոպական տարբեր կրթական ծրագրեր: Հայաստանի կողմից մասնակցող խումբը գրեթե կազմավորվել է`Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի համակարգող Արևիկ Օհանյան, Գեղարվեստի ակադեմիայի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Մերի Պատվականյան, ԵՊԼՀ կրթության կառավարման և պլանավորման ՅՈՒՆԵՍԿՕ ամբիոնի  վարիչ Ռոբերտ Խաչատրյան և ԱՐՄԱԿԱԴ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյան: Հայաստան ժամանելուն պես մասնակիցները կսկսեն տարբեր ցանցերում և հաստատություններում  տեղեկատվության տարածման գործընթացը:

ԲԿԲՓ-ը և Լանա Կառլովան քննարկեցին ԲԿԲՓ նորաստեղծ վեբ-կայքը (https://herearmenia.wordpress.com/): Առաջարկվեց կազմակերպել վեբ-կայքի շնորհանդեսը: Առաջարկություններ կատարվեցին նաև կայքի բովանդակության շուրջ:

Լանա Կառլովան խոսեց նաև «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի իրականացրած հետազոտության մասին, որը տալիս է հայկական բարձրագույն կրթության վիճակագրական տվյալներ: «Այ Փի Էս Սի» -ի ներկայացուցիչները Հովհաննես Գրիգորյանի գլխավորությամբ չունեն հնարավորություններ իրականացնելու արդյունքների վերլուծությունը, ուստի, նրանք խնդրել են ԲԿԲՓ-ին կատարել վերլուծական ակնարկ: ԲԿԲՓ-ը առաջարկեցին նախ և առաջ աչկի անցկացնել հետազոտությունը, այնուհետև քննարկել հետագա քայլերն ու գործողությունները:

Հունիսի 6-7 Օսլոյում տեղի կունենա «Ուսումնական ծրագրերի արդիականացում և ուսանողակենտրոն ուսուցում» խորագիրը կրող UNICA  սեմինար: Տեմպուսի հայաստանյան ազգային գրասենյակը պետք է առաևարկի թեկնածուներ աշխատաժողովները նախագահելու համար: Ուստի Արմեն Բուդաղյանն ու Սամվել Կարաբեկյանը պետք է աչկի անցկացնեն աշխատաժողովների հետևյալ ցանկը և զեկուցել, թե որոնք իրենք կարող են նախագահել`

  1. Ուսուցման տարբեր մոտեցումներ (սովորողների նոր բնութագրեր)
  2. Ինչպես անհատականացնել զանգվածային ուսուցողական ծրագրերը
  3. Ուսումնական ծրագրերի ռազմավարական մոտեցում
  4. Ինչպես օգտագործել ուսուցման արդյունքները դասավանդման և գնահատման համար, Դեքլան Քենեդիի ներդրմամբ (Իռլանդիայի Քորքի համալսարան)
  5. Գործնական մոտեցում Թյունինգ աստիճանի Ջենեկ Լոկհոֆի ներդրմամբ (Նաֆիկ, Նիդերանդներ)

 Հունիսի 14-18 Բաթումում տեղի կունենա «Ցկյանս ուսումնառությունը Համալսարաններում» խորագիրը կրող տարածաշրջանային Tempus – DVV միջազգային սեմինարը: Աշխատաժողովները, որոնք պետք է կազմակերպվեն բուհերի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի և ԲԿԲՓ-ի համար, նպատակ ունեն բարձրացնելու բուհերի դերը որպես լայն լսարանի համար մեծահասկների կրթական դասընթացներ և ծրագրեր տրամադրողի: Մասնակիցները Հայաստանից կներկայացնեն ընդհանուր իրավիճակը Հայաստանում` թվարկելով մեծահասակների համար նախատեսված այն դասընթացներն ու ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են և որոնք դեռևս ծրագրվում են իրականացման համար:

Հանդիպման վերջում Լանա Կառլովան և ԲԿԲՓ-ը խոսեցին շարժունությանը վերաբերող սեմինար-քննարկման շուրջ, որը մոտավորապես տեղի կունենա մայիսի վերջին և որը կվարեն Լանա Կառլովան, Նվարդ Մանասյանն ու Ալեքսանդր Հակոբյանը:

%d bloggers like this: