ՏԵՄՊՈՒՍ

Home » ԼՐԱՀՈՍ » Լրահոս – մայիսի 21, 2011թ.

Լրահոս – մայիսի 21, 2011թ.

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբ (HERE ARMENIA)

Օրացույց

May 2011
M T W T F S S
« Apr   Jun »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Մեզ կարող եք գտնել այստեղ

Դիմեք մեզ ցանկացած հարցերի առկայության դեպքում: Ձեր դիմումը մեր փորձագետները կքքնարկեն և անպայման կպատասխանեն:

Սիբիու, Ռումինիա – Լուչիան Բլագայի համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՈ ՍԵՊԵՍ-ի համագործակցության արդյունքում կազմակերպված
“Կյանքը բուհն ավարտելուց հետո. Շրջանավարտների զբաղվածության և կրթական ծրագրերի շարունակական բարելավման համար իրականացվող շրջանավարտների հետազոտությունների միջոցով բուհերի որակի բարելավումը” համաժողովը ավարտեց իր աշխատանքները: Նախորդ երեք օրերի ընթացքում ներկայացվեցին այս ուղղությամբ տարբեր երկրներում իրականացված և ընթացքում գնտվող տարբեր հետազոտական և որակի կառավարման նախաձեռնությունները, որոնցից առանձնահատուկ հետաքրքրության արժանացան Ավստրալիայում մշակված կարողությունների /շրջանավարտների ձեռնահասությունների/ չափագրման խորքային գործիքը, Կասելի համալսարանի /Գերմանիա/ Բարձրագույն կրթության հետազոտությունների միջազգային կենտրոնի կատարած եվրոպական համեմատական ուսումնասիրության արդյունքները և մասնավորապես մեթոդաբանությունը: Համաձայնություն ձեռքբերվեց այս ցանցերի հետ համագործակցել հետագայում բարձրացնելու համար համալսարաններում ընթացքող կամ նախաձեռնվելիք շրջանավարտների
շարունակական գնահատման համակարգերը: Հայաստանին այս համաժողովին մասնակցում էին Բաց Հասարակության Հիմնադրամի հետազոտականա թոշակի շրջանակներում ֆինանսավորում ստացած և շրջանավարտների հետազոտությունները ԵՊՀ-ում ԵՊԼՀ-ում իրականացնող հետազոտական թիմը` Նվարդ Մանասյանը, Լիլիթ Շաքարյանը, Աննա Փոխսրարյանը: Բացի այդ ներկա էին ԵՊԼՀ պրոռեկտրորներ` Լ. Ֆլջյանը և Գ. Ավետիսյանը:

Համաժողովի նյութերի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջից`http://conferences.ulbsibiu.ro/unescocepes/en/

%d bloggers like this: