ՏԵՄՊՈՒՍ

Home » ԼՐԱՀՈՍ » Բլյումի տաքսոնոմիան և կրթական վերջնարդյունքները

Բլյումի տաքսոնոմիան և կրթական վերջնարդյունքները

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբ (HERE ARMENIA)

Օրացույց

June 2011
M T W T F S S
« May   Aug »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Մեզ կարող եք գտնել այստեղ

Դիմեք մեզ ցանկացած հարցերի առկայության դեպքում: Ձեր դիմումը մեր փորձագետները կքքնարկեն և անպայման կպատասխանեն:

Բլյումի տաքսոնոմիան դասակարգում է կրթական նպատակները կամ ավելի շուտ կրթական վերջնարդյունքները: Այն առաջարկվել է համանուն հեղինակի կողմից 1956 թվականին, նպատակ ունենալով բարելավելու առարկայական ծրագրերի և դրանց գնահատման, մասնավորապես քննությունների շուրջ դասավանդողների միջև փոխըմբռնումն ու հաղորդակցությունը:

Որակավորումների համաեվրոպական շրջանակը, ապա և դրա հիման վրա մշակվող ազգային շրջանակները պարտադրում են, որպեսզի կրթական հաստատությունները վերանայեն սեփական կրթական ծրագրերը, որտեղ հստակ կսահմանվեն տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքները, ինչն էլ կպարտադրի դրանց ներքո գործող առարկայական ծրագրերի կրթական վերջնարդյունքների վերանայումը: Հիմնական նպատակն այստեղ գիտելիքի ծավալի ու խորքայնության չափելիության ապահովումն է, որը այս մեթոդաբանությամբ թույլ է տալիս չեղարկել բոլոր վերացարկված սահմանումները: Վերացարկումները չենթարկվելով չափագրման դժվար գնահատելի են դարձնում գիտելիքի գնահատումը, սակայն այս դասակարգման միջոցով հնարավոր է նկարագրել ցանկացած առարկայական ծրագիր և դրան համակցված գնահատման համակարգը, որը առաջին հերթին պետք է դյուրըմբռնելի լինի ուսանողի համար:

Կրթական վերջնարդյունքների նկարագրության չափագրելիությունն ապահովող Բլյումի տաքսոնոմիան ունի հետևյալ կառուցվածքը, որտեղ դասախոսների կամ ուսումնական գործընթացի այլ պատասխանատուների համար պարզ ներկայացված է, թե ինչպես կարելի է խուսափել օգտագորլե այնպիսի բառեր, ինչպիսիք են օրինակ ընկալելը, գնահատելը, այլ դրանց փոխարեն հստակ սահմանել այդ վերացարկված սահմանումների առարկայական տարբերակները, որոնց չափագրումը խնդիրներ չի առաջացնում`

Բլումի
տաքսոնոմիական կառուցվածքը

     Նկարագրող
բառեր

Գնահատում

Գիտելիքի
մասին դատողություններ անել

Մեկնաբանել, հիմնավորել,

որոշել, քննադատել,

դատողություն անել, լուծել,

ռեյտինգավորել, արժևորել,

գնահատական տալ

Համադրում

Ստեղծել նոր
գաղափարներ կամ առարկաներ

Առաջադրել թեզ, կանխատեսել,

ստեղծել, արտադրել,

մոդիֆիկացնել, ընդլայնել,

նախագծել, ձևակերպել, մշակել,

կառուցել, համադրել

Վերլուծություն

Տեղեկատվությունը
մասերի բաժանել

Ուսումնասիրել, միավորել,

տարանջատել, դասակարգել,

հայտնաբերել, զննել, ուսումնասիրել,

տարբերակել, մասերի բաժանել,

ընդհանրացնել, համեմատել,

վերլուծել

Կիրառություն

Տեղեկատվությունը
գործածել, գործադրել, կիրառել

Փորձել, դիագրամ կառուցել,

կատարել, գրաֆիկներ կառուցել,

գործողությունների վերածել,

կառուցել, զեկուցել, կիրառել,

կիրառական համեմատություն անել,

կիրառությունից հետևություն անել,

տարրերը իրար հետ համադրել,

հարմարեցնել

Ընկալում

Տեղեկատվությունը
հասկանալ

Հանրագումարել, համեմատել,

փորձարկել, տարրական

զուգահեռներ տանել, ցուցադրել,

բացատրել, վերաձևակերպել,
քննարկել

Գիտելիք

Տեղեկատվությունը
գտնել կամ հիշել

Պատմել, ցուցադրել, թվարկել,

տեղադրել, կրկնել, սահմանել,

բացատրել, քննել, մտաբերել,

անվանել, ցույց տալ

Կրթական համակարգը որպես նպատակ սահմանում է բարձրակարգ մտածողության ձևավորումը, որը աստիճանաբար կառուցվում է ցածրակարգ մտածողության հենքի վրա: Այն կրթության տարբեր մակարդակներում տարբեր համադրությամբ կրթական ծրագրերի պահանջարկ ու անհրաժեշտություն է գոյացնում: Այդ անցումը Բլյումի դասակարգման մեջ տրված է հետևյալ կառուցվածքով`

Higher Oder
Thinking Skills

Բարձրակարգ մտածողություն

Սահմանում

Evaluation

Գնահատում

Արժեքի, օգտակարության համակարգված սահմանումը, չափորոշիչների կիրառությամբ կարևորության ու արժևորվածության աստիճանի որոշումը:

Synthesis

Համադրում

Պարզ բաղկացուցիչների ու տարրերի համադրումը: Ընդհանուրից կիրառական օրինակների դուրսբերումը: Թեզի և հակաթեզի համադրումը: Մեկնաբանելու նպատակով վերլուծվող տեղեկատվության համապատասխան համադրումը այլ տվյալների ու տեղեկատվության հետ:

Analysis

Վերլուծություն

Հետկառուցման ու բաղկացուցիչ տարրերի մասնաբաժանման միջոցով բնույթի, էության, ֆունկցիայի ուսումնասիրություն: Ապացուցված ճշմարտություներից դուրս բերել ապացույցը: Բովանդակության բաղկացուցիչ տարրերի առանձնացումը:

Application

Կիրառություն

Միջոցների կիրառություն որոշակի նպատակին հասնելու համար, կոնկրետ կիրառություն

Comprehension/ Understanding

Ընկալում /նկարագրել ու բացատրել/

Մտագործունեական /հոգեբանական/ գործընթաց է, որը վերաբերվում է վերացարկված կամ գոյական առարկային, ինչպես օրինակ անհատը, իրավիճակը, պատգամը, որի վերաբերյալ մարդը կարող է մտածել ու գործածելով համարժեք հասկացություններ կարող է առարկայի վերաբերյալ ձևավորվել համարժեք վերաբերմունք

Knowledge

Գիտելիք /հիշել, մտաբերել/

ա) փորձագիտություն, որը գոյացել է փորձառության ու կրթության միջոցով և տվյալ առարկայի տեսական ու գործնական ընկալումն է, բ) տվյալ ոլորտում կամ ընդհանրապես ճանաչելին ու գիտակցվածը; փաստեր ու տեղեկատվություն կամ գ) փաստի կամ իրավիճակի դիտարկմամբ պայմանավորված իմացություն

Lower Order Thinking Skills

Ցածրակարգ մտածողություն

  Տեքստը կազմեց Ն. Մանասյանը
%d bloggers like this: