ՏԵՄՊՈՒՍ

Home » ԼՐԱՀՈՍ » Ցկյանս համալսարանական կրթություն

Ցկյանս համալսարանական կրթություն

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբ (HERE ARMENIA)

Օրացույց

June 2011
M T W T F S S
« May   Aug »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Մեզ կարող եք գտնել այստեղ

Դիմեք մեզ ցանկացած հարցերի առկայության դեպքում: Ձեր դիմումը մեր փորձագետները կքքնարկեն և անպայման կպատասխանեն:

Բաթում, Վրաստան – հունիսի 15-ից 20-ը Բաթումում TEMPUS և DVV International համատեղ կազմակերպեցին տարածաշրջանային սեմինար նվիրված ցկյանս համալսարանական կրթության հիմնախնդիրներին: Նպատակն էր քննարկել համալսարանական ցկյանս կրթության նպատակը, բովանդակությունը, շարունակական գործունեություն ծավալող կառույց ձևավորելու հնարավոր ուղիները, այդպիսի կրթական ծրագրերի ու դասընթացների մարքեթինգի հնարքները և մեթոդները, ինչպես նաև ծանոթանալ վերջին զարգացումներին Եվրոպական տարածքում: Սեմինարին մասնակցում էին ՏԵՄՊՈՒՍ-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետները, տարբեր տարածաշրջանային համալսարանների ներկայացուցիչները, եվրոպական փորձագետները: Հայաստանից սեմինարին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը: Սեմինարի ծրագիրն ու մասնակիցների ցանկը կցվում է (Սեմինարի ծրագիրը, աշխատանքային գրաֆիկը, մասնակցիների ցանկը):

Ծրագրով նախատեսված էր ներկայացնել ցկյանս կրթության առկա վիճակը տարածաշրջանի երեք երկրներում: Համապատասխանաբար ներկայացվեց ցկյանս կրթության համայնապատկերը Հայաստանում (ՑԿԿ), Վրաստանում (ՑԿԿ), Ադրբեջանում (ՑԿԿ): Բացի այդ սեմինարի ընթացքում ներկայացվեց Երևանի պետական լեզվաբանական համալսարանի փորձը: Ներկայացման մեջ զետեղված էին նախնական ինքնագնահատման արդյունքում տեղ գտած մարդկային ներուժի գնահատման արդյունքները և շարունակական կրթության նորաստեղծ հայեցակարգն ու կառուցվածքը (տես ԵրՊԼՀ ՑԿԿ):

Վերջապես, մասնակիցներին Եվրոպայում ցկյանս կրթության առկա վիճակի ու գործող կառույցների մասին ներկայացրեց Շարունակական կրթության եվրոպական ցանցի նախագահ Անդրեա Վաքսնեգերը (տես EUCEN ցկյանս կրթությունն Եվրոպայում): Հայաստանից սեմինարին մասնակցում էր նաև 168 ժամ օրաթերթի լրագրող Մարինե Մարտիրոսյանը, ով տիկին Վաքսենեգերի հետ զրույցի հիման վրա օրաթերթում հոդված էր գրել (տես 168 ժամում Վաքսենեգերի հարցազրույցը):

%d bloggers like this: