ՏԵՄՊՈՒՍ

Home » ԼՐԱՀՈՍ » Ուսանողամետ կրթական գործընթացին նվիրված սեմինար

Ուսանողամետ կրթական գործընթացին նվիրված սեմինար

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբ (HERE ARMENIA)

Օրացույց

September 2011
M T W T F S S
« Aug   Oct »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Մեզ կարող եք գտնել այստեղ

Դիմեք մեզ ցանկացած հարցերի առկայության դեպքում: Ձեր դիմումը մեր փորձագետները կքքնարկեն և անպայման կպատասխանեն:

Ք. Երևան, ԵՊԼՀ, 13 սեպտեմբերի, 2011թ. – http://prezi.com/olqb3p3gwtzm/presentation/

2011 թվականի սեպտեմբերի 13-ին ՏԵՄՊՈՒՍ-ի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ԵՊԼՀ շարունակական կրթության և որակի ապահովման կենտրոնները ԵՊԼՀ սյունազարդ դահլիճում կկազմակերպեն սեմինար նվիրված Ուսանողամետ կրթական գործընթացների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ծրագրերին, մասնավորապես ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում մասնակցության առանձնահատկություններին, սկսած նախագծումից մինչև իրականացում: Հանդիպման հիմնական բանախոսներ կհանդիսանան Լունդի համալսարանի աշխատակիցներ Էվա Էրիկսոնն ու Բոել Բիլգրենը: Վերջիններիս համառոտ ինքնակենսագրականները ներկայացված են ստորև: Բացի այդ, ելույթով հանդես կգա Տեմպուսի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ շարունակական կրթության կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս և ուսանողամետ կրթության մեթոդական ձեռնարկի համահեղինակ Սամվել Կարաբեկյանը: Վերջապես,  Տեմպուսի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Նվարդ Մանասյանը ներկաներին կներկայացնի որակի ապահովմանը վերաբերող օգտակար հայալեզու նյութերի առցանց որոնման հնարավորությունները և կայքէջերի առկայությունը:
Էվա Էրիկսոն, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս,
Լունդի համալսարան

Էվա Էրիկսոնը բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացների երկարատև փորձ ունի: Նա մշակել է դասընթացներ և դասավանդել իսպաներենով և անգրելենով, մասնակցել տարբեր համագործակցության ծրագրերին, անդամակցում է տարբեր ցանցերին: Վերջին 30 տարիների ընթացքում նա ներգրավված է եղել համաեվրոպական ծրագրերով ֆինանսավորվող կրթական ու հետազոտական նախագծերում, իսկ վերջին 5 տարիների ընթացքում իր հետաքրքրության շրջանակներում համագործակցության տեսանկյունից
ներառվել են նաև Մերձավոր Արևելքի երկրները: Տիկին Էրիկսոնը դասավանդում է կրթական, մշակութային և հաղորդակցական թեմաներով, մասնավորապես հետաքրքրված է միջմշակութային և տարբեր համատեքստերում առանձնահատկություններով: Բացի այդ նաև իր հետազոտական աշխատանքներում հետաքրքրված է ժամանակակից հասարակություններում կրթական գործընթացների առանձնահատկություններով, նոր գիտելիքի, ընկալման, հմտությունների ու ձեռնահասությունների ձևավորմամբ և դրանց
ներկառուցմամբ բուհական համակարգի կրթական ծրագրերում:

Բոել Բիլգրեն,

Լունդի համալսարանի գլխավոր խորհրդական

1991 թվականին տիկին Բիլգրենը միացավ Լունդի համալսարանի անձնակազմին` նպատակ ունենալով աջակցել բուհին մշակելու զարգացման քաղաքականություններ, ռազմավարություններ և նախապատրաստել միջազգայնացման ենթակառուցվածքը, որպեսզի համալսարանը կարողանա պատշաճ պատրաստված լինել Էրազմուս և Տեմպուս ծրագրերին: Իր պատասխանատվությունների շարքում կարևոր տեղ էր զբաղեցնում Տեմպուսի ծրագրերի համակարգումը: 1995-2011թթ-ին նա Տեմպուսի փորձագիտական խմբի անդամ էր:  Մասնակցել է Տեմպուսի 15 ծրագրերում, որոնք վերաբերում էին համալսարանական կառավարմանը և միջազգայնացմանը, ինչպես նաև հանդես է եկել որպես Տեմպուսի ծրագրերի գնահատող փորձագետ Հյուսիսային Եվրոպայի ու Բալթյան երկրների համար: Նա 100-ից ավելի Տեմպուսի ծրագրերում հանդես է եկել որպես խորհրդատու:

Ուսանողամետ կրթական գործընթաց

Սկիզբ Ավարտ Ելույթի թեման Զեկուցաբեր Կազմակերպություն

13:00

13:20

Ուսանողամետ ուսումնառության փոկապակցվածությունը ուսանողների շարժունակության և զբաղվունակության հետ Էվա Էրիկսոն Լունդի համալսարան, Շվեդիա

13:20

13:40

Հարց և պատասխան

13:40

14:00

Ուսանողամետ դասընթացի առավելությունները Սամվել Կարաբեկյան ԵՊԼՀ, Հայաստան

14:00

14:20

Հարց և պատասխան

14:20

14:35

ՏԵՄՊՈՒՍ-ի ինստիտուցիոնալ ազդեցությունը Բոել Բիլգրեն Լունդի համալսարան, Շվեդիա

14:35

14:50

Հարց և պատասխան

14:50

15:00

Գործող օգտակար վեբկայքերի ներկայացում Նվարդ Մանասյան ԵՊԼՀ, Հայաստան
%d bloggers like this: