ՏԵՄՊՈՒՍ

Home » Խորհրդատվություն » Կրեդիտային համակարգ՝ ԱՄՆ

Կրեդիտային համակարգ՝ ԱՄՆ

Կրեդիտային և գնահատման համակարգը Միացյալ Նահանգներում

Ինչպես են գնահատում ուսանողներին

Դասախոսների մեծ մասը կազմում է համակարգված գնահատման ընթացակարգ, որը հասկանալի է բոլորի համար:

Հաճախ որպեսզի գնահատումը լինի հնարավորինս օբյեկտիվ, դասախոսը ոչ թեստային առաջադրանքների դեպքում հանձնարարաված յուրաքանչյուր հարցի համար սահմանում է հստակ միավոր: Օրինակ՝ տնային հանձնարարությունը որպես կանոն ստանում է  1 միավոր,իսկ ավելի բարդ ու ծավալուն առաջադրանքները, ինչպիսիք են օրինակ՝ նախագծերը, էսեները ավելի շատ քանակությամբ միավորներ են ստանում: Նախագծի միավորները իրենց հերթին կարող են ունենալ տարբեր բաղադրիչներ: Այսպես օրինակ, էսսեյի սահմանված ծավալը պահելու համար 10 միավոր, 5 միավոր լավ գրված ներածության համար, 5 միավոր ուղղագրության և քերականության համար և այսպես շարունակ:

Դասընթացի վերջնական գնահատականը կուտակված միավորների հիման վրա վերահաշվարկվում է տոկոսային արտահայտմամբ: Տոկոսի վրա հիմնված համակարգում  յուրաքանչյուր հանձնարարությանն անկախ ծավալից, տեսակից կամ բարդությունից տրվում է տոկոսային միավոր`10-ից 8 ճիշտ պատասխանը 80% միավոր է:Այնուհետև, դասընթացի ամբողջական գնահատականը վերահաշվարկվում է այնպես, որպեսզի հաշվի առնվեն տարբեր առաջադրանքների սահմանված կշիռները: Օրինակ կուրսային աշխատանքը կարող է հաշվարկվել, որպես 50% վերջնական միավորից, գլխի կրկնողությունը կարող է հաշվարկվել 20%, դասընթացի ավարտական քննությունը կարող է հաշվարկվել 20%, իսկ նախագիծը կարող է հաշվարկվել 10%:

Բացարձակ կամ չափանիշների  վրա  հիմնված  գնահատում

Ընդունելով չափանիշների վրա  հիմնված կրթությունը շատ նահանգներ ստեղծել են քննություններ, որտեղ ուսանողները գնահատվում են հստակ սահմանված չափանիշի  հենքի վրա: Այն բանակցվել է դասավանդողների, գործարարների, ծնողների և մյուս շահեկիցների հետ և արդյունքում սահմանվել են այն գիտելիքները, հմտություններն ու ձեռնահասությունները /կոմպետենցիաները/, որոնք յուրաքանչյուր ուսանող պետք է յուրացրած լինի դասընթացի ուսումնառության արդյունքում: Այս համակարգի առավելությունն այն է, որ ուսանողները չեն համեմատվում մեկը մյուսի հետ, և բոլորը  հնարավորություն ունեն հաղթահարելու սահմանված նշաձողը:

Հարաբերական կամ սանդղակի  վրա  հիմնված  գնահատում

Նորմալ բաշխմամբ գնահատումը մի համակարգ է, որտեղ ուսանողների առաջադիմությունը գնահատվում է հարաբերական կարգով: Այն ուսանողներին ստիպում է մրցակցել և սահմանել հարաբերական /ազատ լողացող նշաձող/:

Գնահատական Ուսանողի տոկոսային խմբերն ըստ գնահատականների
  A 7%
  B 24%
  C 38%
  D 24%
  F 7%
     

 Մի կողմից այն թույլ է տալիս պահպանել ներխմբային արդարությունը, մյուս կողմից այն չի սահմանում համընդհանուր ամրագրված ուսումնառության արդյունքների յուրացման չափանիշային սանդղակ, որը թույլ կտար բացարձակն օբյեկտիվ գնահատել անհատի առաջակդիմությունը և վերհանել համակարգային խնդիրներ:

Համեմատական սանդղակի վրա հիմնված գնահատումը դեմ կամ կողմ փաստարկների հիման վրա արժանանում է քննադատության կամ հակառակը:: Նման գնահատման ԿՈՂՄ  փաստարկներն  են`

  • Գնահատականի արժեզրկում /ինֆլացիա/ – բացարձակ գնահատման դեպքում հաճախ ֆակուլտետներն ու ամբիոնները մրցակցությամբ պայմանավորված ինֆլացնում են ուսանողներին տրվող գնահատականներն՝ իրենց կատարողականի ցուցանիշներն անհիմն բարձրացնելու նպատակով: Համեմատական գնահատման դեպքում, նման երևույթներն անհնար են:   
  • Համեմատական գնահատումը թույլ է տալիս հստակ որոշել ուսանողի զբաղեցրած տեղն առաջադիմության տեսանկյունից: Փոխարենը, այս դեպքում հստակ չէ, թե ուսումնառության արդյունքները որքանով են յուրացել և իմացության, հմտությունների ու ձեռնահասության ինչպիսի շրջանակ ունի տվյալ ուսանողը:
  • Համեմատական գնահատման արդյունքում շատ հեշտ կարելի է ասել, թե առաջադիմության և ակտիվության առումով որ տեղն է զբաղեցնում տվյալ ուսանողը: Սա թույլ է տալիս գործատուներին արագ և անաչառ տեղեկատվություն ստանալ շրջանավարտի վերաբերյալ: Մինչդեռ բացարձակն գնահատման համակարգերը իրենց բարդությամբ մատչելի են միայն տվյալ ոլորտի մասնագետների համար, իսկ օրինակ այդ նույն գործարարը դժվարանում է հաճախ մեկնաբանել ամրագրված արդյունքների իմաստը:

Նման գնահատման ԴԵՄ  փաստարկներն  են`

  • Համեմատական գնահատումը չափագրում է խմբի վարքագիծը և որոշ դեպքերում օրինակ՝ բացարձակ գնահատման սանդղակով նվազագույն շեմը հաղթահարած ուսանողը կարող է այս գնահատման համակարգում դուրս մնալ, քանի որ համակուրսեցիների հետ համեմատած իր արդյունքները բավականին ցածրն են:
  • Անհասկանալի է, թե ինչու որևէ խմբում արդյունքները պետք է ենթարկվեն նորմալ բաշխման տրամաբանությանը: Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ խմբում բոլորն էլ գերազանց սովորողներ են և այդ համեմատական գնահատումը կարող է արհեստական լինել:
  • Նման գնահատման արդյունքները տվյալ խմբի սահմաններից դուրս կրառելի չեն: Այս մեթոդաբանությունը թույլ չի տալիս ընդհանրացումներ ու եզրակացություններ անել օրինակ՝ ֆակուլտետի կամ բուհի մակարդակներում:

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳ

Համալսարանական  Դասընթաց

Միացյալ  Նահանգների կրթական համակարգում կիսամյակի դասընթացը տարբերվում է: Բարձրագույն կրթությունում ուսանողները բաժանվում  են մոդուլների, ինչն անվանում են “courses”` կրթաբլոկ: Յուրաքանչյուր կրթաբլոկ /մոդուլ/ իր մեջ ներառում է լաբորատոր, դաշտային աշխատանք, կիրառական /պրոդուկցիա ենթադրող/, դասախոսություն ենթադրող, սեմինար, հետազոտական առարկաներ կամ բաղադրիչներ:  

Կրեդիտային  ժամերը

Առաջին աստիճանի որակավորման համար որպես կանոն պահանջվում է 4 ուսումնական  տարի և որոշակի կրեդիտային ժամերի նվազագույն թիվ, որը սովորաբար տատանվում է 120-130 ժամ միջակայքում: Ամերիկյան համակարգում կրեդիտային ժամերը տվյալ շաբաթվա ընթացքում կոնտակտային /լսարանային/ ժամերի քանակն է: Օրինակ՝ 3 կեդիտային ժամ առարկայի դեպքում ուսանողները դասախոսի հետ աշխատելու են շաբաթվա ընթացքում երկու անգամ 1.5-ական ժամ տևողությամբ: Ուսանողի կատարողական գնահատելու համար հաշվի է առնվում թե կրեդիտային ժամը, թե ստացած գնահատականը: Այդ երկուսը բազմապատկվում են և ՄՈԳ-ում ըստ կրեդիտային ժամերի քանակի նաև կշռվում դրանց արդյունքները:

Համալսարանների մեծ մասը ունի կիսամյակային կամ քառորդային օրացուցային համակարգ: Քառորդ համակարգում համալսարանական տարին բաժանվում է 3 ուսումնական   քառորդների: Յուրաքանչյուր  քառորդ  տևում  է  12  շաբաթ:

Կիսամյակային համակարգում համալսարանական տարին բաժանվում է 2 կիսամյակների: Ուսանողները սովորաբար վաստակում են 16 կրեդիտ ամեն կիսամյակ, 32 կրեդիտ ամեն տարի: Միջին հաշվով յուրաքանչյուր դասընթաց ունի 3 կրեդիտ կամ ավելի ժամ: Ամռան ընթացքում առկա է կամընտրական կիսամյակը:

Մագիստոսական ծրագրերի կրեդիտային նվազագույն շեմը սահմանված է 30 միավոր, որի դեպքում ուսանողը համարվում է առկա համակարգում սովորող անձ: Օրինակ՝ ուսանողը կարող է ստանալ որակավորում մասնակցելով 8 դասընթացների` յուրաքանչյուրը  3 կրեդիտային արժեքով և գրելով 1 թեզ` 6 կրեդիտային ժամով կամ մասնակցելով 10 առարկայի` յուրաքանչյուրը 3 կրեդիտով: Այս դեպքում թեզի պաշտպանությունը հանվում է:

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ  ԺԱՄԵՐԻ  ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Ամերիկյան բարձրագույն կրթության համակարգում մի բուհից մյուսը կարելի է ազատ տեղափոխել կերդիտներն, եթե դրանք բավարարում են որոշակի պայմանների: Փոխանցվում են ISCED5 մակարդակի առարկայական արդյունքները, եթե նվազագույն գնահատականը այդ համակարգող կազմել է “C” և փոխանցվում է Որակի ապահովման տարածաշրջանային կազմակերպություններից մեկի կողմից ակրեդիտացված համալսարանից: Պայմանական ակրեդիտացիա ունեցող համալսարանի դեպքում մաիյն հաշվի են առնվում այն դասընթացները, որոնցից ուսանողը ստացել է “B” կամ ավելի բարձր գնահատական: Քառամյա ուսուցում տրամադրող մեկ բուհից մյուսը փոխանցվող առավելագույն կերդիտների քանակը բակալավրի որակավորման համար կազմում է 75 միավոր, իսկ երկամյա ուսուցում ապահովող հաստատության դեպքում այն չի կարող գերազանցել 60 միավորը: Եթե ուսանողը հաճախել է թե երկամյա,ա թե քառամյա բարձրագույն կրթական ծրագիր, ապա փոխանցման ենթակա առավելագույն կերդիտների թիվը կազում է 75 միավոր, որից առավելագույնը 60 միավորն է, որ կարող է կուտակված լինել երկամյա կրթական հաստատությունում ուսանելու ընթացքում: Աշխատանքի ընթացքում կամ արտահամալսարանական կրթական ծրագրերին մասնակցության շրջանակներում /ցկյանս կրթություն/ առավելագույնը 30 կերդիտային ժամ է հնարավոր փոխանցել միայն այն բուհերից, որոնք ունեն տարածաշրջանային ճանաչված կառույցներից ստացած ակրեդիտացիա: