ՏԵՄՊՈՒՍ

Home » Խորհրդատվություն » ԿՓԵՀ՝ ուսանողի դիմումի ձև

ԿՓԵՀ՝ ուսանողի դիմումի ձև

ԿՓԵՀ ուսանողի դիմումի ձևը նախապես մշակվել էր շարժունակ ուսանողների համար, ովքեր ուսումնառության մեկ հատվածը պիտի անցկացնեին այլ բուհում: Դիմումի ձևը պարունակում է ապագա ուսանողի վերաբերյալ ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություն: ԵՀ-ը ԿՓԵՀ օգտագործողի ուղեցույցում առաջարկում է ուսանողի դիմումաձևի օրինակելի տարբերակ, որը կարելի ներբեռնել հետևյալ կայքէջից՝ http://ec.europa.eu/education/lifelong-learning-policy/doc48_en.htm

Կրթական հաստատությունները կարող են ադապտացնել այդ դիմումի ձևը, սակայն վերջիններս պետք է ապահովեն օրինակելի տարբերակում պահանջվող տեղեկատվության առկայությունը ադապտացված տարբերակում, ինչպես նաև հնարավորինս փորձեն պահպանել հարցերի հերթականությունը: